Կառավարությունը պատրաստվում է ուժեղացնե՞լ ընդերքի շահագործման նկատմամբ վերահսկողությունը
Իրավունք
ՀՀ Կառավարության՝ 2012-2017 թթ. ծրագրում կա բնապահպանությանը վերաբերող առանձին բաժին, որը ներկայացնում ենք ստորև։
Բնապահպանական և տնտեսական օգուտի ու վնասի հետազոտման միջոցով հավասարակշռված բնապահպանական միջավայրի ապահովումը, մարդու առողջության պահպանումը և կյանքի որակի բարձրացումը բնապահպանության ոլորտում կառավարության քաղաքականության առանցքն են: Այս նպատակով նախատեսվում է՝
1. շարունակել ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ՝ օդի, ջրի որակի, կանաչ տարածքների, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ,
2. հիմնանորոգել կեղտաջրի կենսաբանական մաքրման կայանները և կառուցել նորերը,
3. շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը,
4. ապահովել անտառապատման և անտառվերականգնման ծավալի հետագա աճը, անտառի ապօրինի հատման կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման նվազեցումը, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը,
5. ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները,
6. մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում,
7. ուժեղացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը,
8. մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը,
9. բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների և ծրագրերի ֆինանսավորման նորարարական, բնապահպանության ոլորտում կառավարման կատարելագործման նպատակով շարունակել զարգացնել մասնավոր ու հանրային հատվածների համագործակցության մեխանիզմները և ներդնել նորերը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում