Ձերբակալել են մանկական պոռնոգրաֆիայի 30 սիրահարի
Իրավունք
Բրազիլիայի ոստիկանության տվյալներով՝ ձերբակալել են մանկական պոռնոգրաֆիայի տարածմամբ զբաղվող 32 մարդու, հայտնում է Agence France-Presse-ը։
Ձերբակալությամբ ավարտված հետաքննությունը տևել է կես տարի։ Հանցագործ խմբի բացահայտմանն ուղղված գործընթացը, ինչպես հայտնում է Destak Jornal-ը, կոչվել է «DirtyNet»։ Ձերբակալվածները, բացի պոռնոգրաֆիայի արտադրությունն և տարածումը, կասկածվում են իրենց սեփական երեխաների դեմ բռնություն կիրառելու, օտար երեխաներին առևանգելու, սպանության և մարդակերության մեջ։
Destak Jornal-ի հավաստմամբ՝ ձերբակալվածների մեջ է եղել բրազիլացի հաղորդավար ու հումորիստ Ռոդրիգո Վիեյրա Էմերենչանոն։
Ինչպես ենթադրում է ոստիկանությունը՝ հանցագործների կողմից տարածված արտադրանքը դիտել է 160 օգտատեր Բրազիլիայում և 34՝ այլ երկրներում։
Նրանք ծածկագրված ցանց մուտք են գործել միայն հրավերով և կիսել իրենց անհատական հավաքածուները մյուս օգտատերերի հետ։
Ոստիկանությունն առգրավել է տեսանկարահանող մի քանի համակարգիչներ, տեսախցիկներ և այլ սարքավորումներ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում