Վլադիմիր Գասպարյանի հրամանով կատարվել են կադրային փոփոխություններ
Իրավունք
Նախօրեին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կատարվել են կադրային փոփոխություններ: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Lurer.com-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ Երևան քաղաքի վարչության Էրեբունի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը: Էրեբունի բաժնի նախկին պետ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ: Ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վարուժան Շաշիկյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պետի պաշտոնում:
«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը նշանակվել է Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնում: ՊՊԾ գնդի հրամանատար է նշանակվել Խաչատուր Ավետիսյանը: Գյումրու ոստիկանության բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Վահան Դանիելյանը»,- ասացին հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում