Ձերբակալվել է տեղեկանքի դիմաց կաշառք վերցնելիս
Իրավունք
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, հունիսի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Աէրացիա» համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը, որը նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով՝ «Փարոս» ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց քաղաքացուց պահանջել և ստացել է 200.000 դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում