Կաշառք «Զվարթնոցում»
Իրավունք
Ինչպես տեղեկացանք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից, երեկ 02.40-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը Երևան-Օդեսա չվերթով իր հարսին ճանապարհելիս, հաշվառում անցնելու ընթացքում հաշվառման աշխատակիցը իրենց 17 կգ հավելյալ քաշի համար պահանջել և ստացել է 15.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ աշխատակիցը «Զվարթնոց» օդանավակայանի հաշվառման բաժնի վերահսկիչ, 1983 թ. ծնված Արմենակ Ս.-ն է, որը բերման է ենթարկվել:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում