Ռուբեն Հայրապետյանի և «Հարսնաքար»-ի անվտանգության պետերը չե՞ն հարցաքննվել
Իրավունք
Լուրեր.com-ը Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից փորձեց տեղեկանալ՝ հունիսի 17-ի գործով հարցաքննվե՞լ են արդյոք Ռուբեն Հայրապետյանի և «Հարսնաքար»-ի անվտանգության պետերը: Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջադեպի առնչությամբ շատերն են հարցաքննվել, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ անուններ չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Կալանավորվել է 6 մարդ` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Արթուր Բաբլոյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում