«Փյունիկ»-ն ուժեղ էր «Ալաշկերտ»-ից (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի հետաձգված խաղի շրջանակներում «Փյունիկ»-ը ուժերը չափեց «Ալաշկերտ»-ի հետ:
Հանդիպումն ավարտվեց «Փյունիկ»-ի հաղթանակով 2:1 հաշվով: Թիմի կազմում 16-րդ րոպեին աչքի ընկավ Պետրոս Ավետիսյանը, իսկ 74-րդ րոպեին` Մաքսիմ Ժեստոկովը:
«Ալաշկերտ»-ի կազմում էլ Ղուկաս Պողոսյանը 11 մետրանոցը դիպուկ իրացրեց:
Նշենք, որ թիմերը հանդիպումն ավարտեցին 10-ական հոգով. 44-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Վիտալի Ստեժկոն: 72-րդ րոպեից «Ալաշկերտ»-ը նույնպես խաղը շարունակեց 10 հոգով:
Լուսանկարը` «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայության:
Տեսանյութերը` «Ալաշկերտ»-ի ու «Փյունիկ»-ի մամուլի ծառայության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)