Տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար ԿԸՀ-ն մշակել է բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ
Հայաստան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել և հասցեատերերին է փոխանցել բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 տեղամասերում կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն նաև քվեաթերթիկի բրայլյան գրատեսակով հատուկ կաղապարներ և խոշորացույցներ, որոնք կապահովեն այդ ընտրողների ինքնուրույն քվեարկելու հնարավորությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)