ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ
Հայաստան
Հայաստանի ոստիկանությունն անհատույց տրասնպորտային միջոցներ և սարքավորումներ կնվիրաբերի Արցախի Հանրապետությանը՝ տեղի ոստիկանությանը հանձնելու պայմանով: Այդ մասին որոշման ննախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստում:
Տրանսպորտային միջոցները 7-ն՝ «Տոյոտա-Քեմրի», «Շևրոլե-Նիվա», «Տոյոտա- Պրադո» մակնիշների: Տրամադրվելու են նաև՝ բինակուլյար լույսի աղբյուրով, լուսաձայնային սարք, Ճանապարհային երթևեկության հսկման սարք՝ «BINAR», բարձրախոս և ստերեո մանրադիտակ:
Հիշյալ տրանսպորտային միջոցները և սարքավորումները դեռևս 2015-2017թթ ընթացքում ժամանակավոր շահագործման են հանձնվել Արցախի Հանրապետությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)