Ըմբիշ Մալխաս Ամոյանը` երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակչում մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի հետ: Ամոյանը հաղթեց 10:0 հաշվով:
Նախօրեին աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը պարտվեց և դարձավ առաջնության արծաթե մեդալակիր:
Եզրափակչում պարտվեց նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, ով 0:5 հաշվով զիջեց մրցակցին:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը