Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) 

Փաշինյանն ինքն է փակում իր իսկ հայտարարած նպատակներին հասնելու ճանապարհները. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

Փաշինյանն ինքն է փակում իր իսկ հայտարարած նպատակներին հասնելու ճանապարհները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: 

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Խնդիրը, թե 2050 թ. Հայաստանը որքան բնակչություն պետք է ունենա՝ առաջադրել էի տակավին 2005 թ. ապրիլ-մայիսին՝ ԱՄՆ-ում կարդացած դասախոսություններիս շարքում, այդ թվում՝ Վաշինգտոնում մայիսի 20-ին տեղի ունեցած դասախոսություն-քննարկման ժամանակ (հղումը՝ ստորև), որին ներկա էին նաև Հայ Դատի (ANCA) և Ամերիկայի Հայկական Համագումարի տնօրենները՝ Արամ Համբարյանն ու Բրայըն Արդունին։

Նշել էի երկու գլխավոր միջնաժամկետ ու երկարաժամկետ համահայկական նպատակ.

Ա. առաջիկա տասնամյակներին պետք է պահպանել այն ամբողջ տարածքը, որը վերահսկում են հայկական զինված ուժերը,

Բ. ժողովրդագրական աճի արձանագրում: Ես առաջարկում էի, որ պետությունն ու ամբողջ հայությունը նպատակ դնեն Հայաստանում 2025 թ. ունենալ 4 միլիոն, 2050 թ.՝ 6 միլիոն, իսկ դարավերջին 10-միլիոնանոց բնակչություն։

Երեկ Ստեփանակերտում Փաշինյանն առաջարկեց մոտավորապես նույնը, բացառությամբ, որ նա չարտահայտվեց հողապահպանության մասին։ Բայց մի բան է, եթե առաջարկությունն անում է անկախ վերլուծաբանը, ուրիշ բան, երբ նույն նպատակը հռչակում է երկրի ղեկավարը։ Վերջին դեպքում ամեն ինչ ստանում է շատ ավելի լուրջ երանգներ՝ պատասխանատվության ու գործնական քաղաքականության առումով, որովհետև այս բարդագույն նպատակներին հասնելու համար Հայաստանի իշխանությունները պետք է կատարեն մի շարք անհրաժեշտ քայլեր, մասնավորապես, որդեգրեն.

1) ազգային շահերի ու արժեքների վրա հիմնված հայրենասիրական ու հայրենատիրական գաղափարախոսություն ու համապատասխան պետական քարոզչություն,

2) անհամեմատ ավելի բարձր կառավարման մակարդակ,

3) մասնագիտական ու բարոյական արժանիքների վրա հիմնված կադրային քաղաքականություն,

4) հավասարապաշտական (էգալիտարիստական) ներքին քաղաքականություն,

5) հիմնավորապես վերանայեն Թուրքիայի նկատմամբ իրենց վարած ջայլամի քաղաքականությունը։

Այս քայլերից որևէ մեկը Հայաստանի իշխանությունները և անձամբ Փաշինյանն սկզբունքորեն չեն իրագործում՝ հենց իրենք էլ փակելով երեկ ի լուր աշխարհի Ստեփանակերտում հայտարարված նպատակներին հասնելու ճանապարհները։ Կարճ ասած՝ իշխանությունները պետք է քայլ առ քայլ կառուցեն ազգային պետություն, որը ոչ միայն չեն անում, այլև հակառակ ուղղությամբ են գնում՝

Ստամբուլյան ազգակործան կոնվենցիան ընդունելու իրենց փորձերով,

հայրենադարձության քաղաքականությունից գործնականում հրաժարումով,

ապիկար, անսկզբունքային և անհայրենիք կադրերի հետևողական առաջմղումով,

իշխանության տարբեր ճյուղերի վրա միահեծան կառավարելու անօրինականությամբ ու կամայականությամբ,

իրենցից առաջ կատարված պետական հանցագործություններն ու պետական հանցագործներին փաստացիորեն ու լռելյայն ներում շնորհելով,

Հայոց եկեղեցու դեմ հարձակումներով և ուրիշ այլազան ապազգային նախաձեռնություններով։

Այնպես որ՝ Հայաստանում դեռևս իշխանության պետք է գան այն ուժերը, որոնք ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ, այլ ոչ թե ԽՈՍՔԵՐՈՎ են ձգտելու հասնել 4, 5-6 և 10-միլիոնանոց Հայաստանին։ Ձգտենք և հասնենք այդ պայծառ գալիքին։

Ի դեպ, 2050 թ. հասնելիք համահայկական նպատակների թվին պետք է ավելացնել ևս մեկ կետ՝ հասնել և ամրանալ Կուր գետի աջ ափին»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
X-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցումՍուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչԱրեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության ՈւկրաինայումԼուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատումՍեուտայի ​​բնակիչները պատրաստվում են ցույցի՝ միգրանտների հոսքից հետոԹրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Նորվեգացի քաղաքագետ. Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը ԱՄՆ-ի դերին ուկրաինական հակամարտությունումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ըՊրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ
Ամենադիտված