Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության Ուկրաինայում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի հիմնական նպատակը Ուկրաինայում խաղաղության հասնելն է, ոչ թե Կիևին նոր սպառազինություն տրամադրելը։ Այդ մասին նա ասել է Financial Times-ին տված հարցազրույցում։
«Պարզ ասած՝ մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտվի։ Ես հրթիռներ չեմ փնտրում, մենք խաղաղություն ենք փնտրում», — նշել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ դեռ պատրաստ չէ հաստատել Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ որոշումը։ Այս հայտարարությունը հնչել է Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից երկու օր անց, որից հետո Ուկրաինայի նախագահը հայտնել էր, թե Թրամփը համաձայնել է տեխնոլոգիաներ փոխանցել Կիևին։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող