Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան
Իրավունք
Փաստաբան Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ՝ Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ ներկայացված անհապաղ քննության ենթակա բողոքը երկու շաբաթ անց դեռևս չի մակագրվել վերաքննիչ դատարանի որևէ դատավորի։
Տեղի ունեցածի պատճառը դատավոր Մանվել Շահվերդյանի աշխատանքն է, որի հետևանքով գործի նյութերը սահմանված կարգով չեն ուղարկվել վերաքննիչ դատարան։
Խոսքը այն նույն դատավորի մասին է, ում կայացրած որոշման պատճառով 13-ամյա աղջիկը զրկվել է մոր հետ շփվելու հնարավորությունից։ Փաստաբանական կողմն արդեն համապատասխան գրությամբ դիմել է դատարանի նախագահին՝ անհարկի ձգձգումը պարզաբանելու նպատակով, և անհրաժեշտության դեպքում կդիմի նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող