Պեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Փաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. Սիբիգա Հայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալները Հայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Քաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին Պաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն Սիմոնյան Թուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասին Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին #ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը 

Արայիկ Հարությունյանը ՇՄԿ նախարարական խորհրդակցությանը ներկայացրել է ՀՀ գիտատեխնիկական ոլորտը

Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության  բարձրագույն կրթության և գիտության նախարար Միխայիլ Կոտյուկովի հրավերով նոյեմբերի 21-ին  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը, որտեղ նա հանդես է եկել ելույթով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, իր խոսքում նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես նշել է. «Ժամանակակից գլոբալ աշխարհում առկա միտումներն այնպիսին են, որ գիտական միտքը և առաջատար տեխնոլոգիաները որոշում են գրեթե բոլոր պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման մակարդակը: Աշխարհի առաջատար երկրները վաղուց են իրենց ջանքերը կենտրոնացնում՝ ընդհանուր նպատակների հասնելու համար, քանի որ առաջընթացն ուղեկցվում է ոչ միայն քաղաքական, տնտեսական և իրավական, այլ նաև գիտական և տեխնոլոգիական կապերի ընդլայնմամբ և զարգացմամբ:

Այս հանդիպմանը մենք կքննարկենք ոչ միայն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գիտատեխնիկական գործընկերության զարգացման հեռանկարները, այլ նաև կխթանենք նոր համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը:

Հայաստանում գիտատեխնիկական և նորարարական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային գիտական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը: Մենք միջազգային համագործակցության մեծ փորձ ենք կուտակել՝ հիմնարար և կիրառական հետազոտությունների բնագավառում համատեղ նախագծերի իրականացնելու համար: Միջպետական, միջգերատեսչական և ինստիտուցիոնալ կապերի շնորհիվ մեր երկիրը երկկողմանի գիտատեխնիկական համագործակցություն է ծավալում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան: Գործընկերային հետազոտական դրամաշնորհները ֆինանսավորվում են մրցակցային հիմունքներով, ստեղծվում են համատեղ լաբորատորիաներ և այլն:

Բավականին հաջող է ընթանում մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ. 2013 թվականից ի վեր Ռուսաստանի Հումանիտար գիտական և Հիմնական հետազոտությունների հիմնադրամների հետ իրականացվել են տարբեր բնագավառների ավելի քան 100 համատեղ նախագծեր: Բացի այդ, ՌԴ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու հիմնադրամի հետ համաձայնագրի շրջանակում մրցակցային հիմունքներով իրականացվել է 10 համատեղ նախագիծ՝ ուղղված  հատուկ կիրառական արդյունքների:

2011 թվականից ի վեր զարգանում է նաև հայ-բելառուսական գիտատեխնիկական համագործակցությունը՝ հիմնվելով համապատասխան միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի և պայմանագրերի վրա. մի շարք ոլորտներում արդեն հաջողությամբ իրականացվել է ավելի քան 60 համատեղ նախագիծ:

Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: 2012 թ.-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, իսկ 2019-ին համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ երկրաշարժի ուսումնասիրության բնագավառում, որի հիման վրա ստեղծվում է համատեղ լաբորատորիա:

Հայաստանը հանդիսանում է «Մետաքսի ճանապարհ» բարձր տեխնոլոգիական գոտու ասոցիացիայի հիմնադիր երկրներից մեկը, որի նպատակը մասնակից երկրների կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև փոխշահավետ գիտական և տեխնոլոգիական կապերի ամրապնդումն է, համատեղ նախագծերի իրականացումը: Ասոցիացիան ստեղծվել է 2016 թվականին՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների ներկայացուցիչների կողմից:

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է մի շարք խոշոր միջպետական գիտական համագործակցությունների, ինչպիսիք են, օրինակ, CERN /Conseil Européen pour la Recherche Nucléaire, Ժնև, Շվեյցարիա/ Միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտը /Դուբնա, Ռուսաստան/, իսկ 2016 թվականից հանդիսանում է Եվրոպական միության ութերորդ շրջանակային ծրագրի ասոցացված անդամ` «Հորիզոն 2020» գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման համար:

Հայաստանը նաև ստորագրել է «Գիտական հետազոտությունների խթանման Եվրասիական ասոցիացիայի ստեղծման» հուշագիր, որին մասնակցում են Եվրասիական տարածաշրջանի մի շարք պետություններ՝ ներառյալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներն ու դիտորդ պետությունները:

Մենք Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ պատրաստ ենք զարգացնել գիտական և տեխնիկական համագործակցությունը հետազոտական տարբեր բնագավառներում, այդ թվում` առաջարկված գերակա ոլորտներում, մասնավորապես, բնապահպանական տեխնոլոգիաներ, էներգաարդյունավետություն և էներգախնայողություն, նորարարական տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և բիոինժեներիա, նանոտեխնոլոգիաներ և այլն: Առաջարկում ենք թվարկվածներին ավելացնել մեր տեսանկյունից երկու կարևորագույն ոլորտ՝ արհեստական բանականություն և ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասինՓաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. ՍիբիգաՀայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալներըԱրգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման ամանՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարիԻրանը թույլ է տվել, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը ընդլայնվի մինչև Հնդկական օվկիանոսՀայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Լեհաստանում հրկիզել են Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի ցամաքային կայանըԳերմանիայում քարերով հարձակվել են Մերցի կուսակցության գրասենյակի վրաՔաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. ՍարգսյանՊապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերինԹուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցելՊաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն ՍիմոնյանԹուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասինԸստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին#ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըՎենեսուելայի նախագահի ներկայացուցիչը խոստացել է անցկացնել ընտրություններԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհըՀայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարումԼոս Անջելեսում տիֆի բռնկում է գրանցվելՍիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Իտալիան ավելի քան 5 միլիարդ դոլար կներդնի Լուսին երկու տիեզերագնաց ուղարկելու ծրագրումՕբաման քննադատել է Թրամփի՝ մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 51-ը միացել է Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը«Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեցՌոյթերս. Նեթանյահուն կարող է հանդիպել Ռուբիոյի հետ ԱՄՆ այցի ընթացքումԹուրքիայից Ռուսաստան մեկնող ինքնաթիռում երկու ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել էԶելենսկին հայտարարել է, որ առանց Արևմուտքի օգնության Ուկրաինան չի կարող խոցել բալիստիկ հրթիռներըՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու իր միջուկային զենքից Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծըԹրամփը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտՆոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտելԷրդողանը ԱՄՆ-ը անվանել է Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարար Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ ՊապոյանԻ՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ԹՐԻՓՓ–ին նվիրված միջոցառման են մասնակցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալով
Ամենադիտված