Փոխքաղաքապետը կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ԺՊ Վլադիմիր Սիմոնյանին
Հասարակություն
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը:
Այգու արդեն նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտական փորձով աջակցել այգուն:
Տիգրան Վիրաբյանը նշել է, որ կենդանաբանական այգու մի շարք խնդիրներ հատուկ ուշադրության կենտրոնում են. մասնավորապես, տարածքի ցանկապատման, այգու անվտանգության ապահովման,այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցերը։
Ի դեպ, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում, փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Իման Մեմարիանը երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին և ունի աշխատանքային մեծ փորձ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն