5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա Այս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններ 

Իշխանությունները ժամանակի ընթացքում կտրվում են հասարակությունից ու իրականությունից. կարծիք

Քաղաքական
ՀՀ հանրային խորհրդի ղեկավարի պաշտնը լքելուց հետո Վազգեն Մանուկյանը հիմնեց «Վերնատուն» ակումբը, որի անդամները, մեծ մասով, նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են: Նախորդ շաբաթ ակումբի առաջին նիստն էր: Նախաձեռնության նպատակների, ծրագրերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ակումբի անդամ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանի հետ:
 
«Մեր առաջին հավաքից գոհ եմ: Նախաձեռնության ձևաչափը շատ լավն է, քանի որ մարդիկ մտքեր, գաղափարներ են փոխանակում: Հնչում են կարծիքներ, թե ինչ անել, որ մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծվեն, հին ու նոր խնդիրները կարգավորվեն հնարավորինս արագ: Ինչպես նաև, ունենալ ծրագրեր, որպեսզի ապահովենք մեր պետության առաջխաղացումը»,- նշեց նա:
 
Բադալյանը ընդգծեց, որ շատ ավելի լավ կլինի, որ նախաձեռնության ֆորմատը ավելի լայնանա՝ ինչո՞ւ ոչ, նաև իշխանության ներկայացուցիչները ևս ներգրավվեն այդ քննարկումներին:
 
«Կարծում եմ՝ հրաշալի նախաձեռնություն է, քանի որ հենց այս տարբերակով հասարակությունը կարող է համախմբվել, տարբեր քաղաքական - հասարակական բևեռներ, տարբեր հայացքների տեր մարդիկ, փորձ ունեցողներն ու երիտասարդները կարող են միևնույն թեմայի շուրջ զրուցել, հարցեր քննարկել ու որոշումներ կայացնել»,- ասաց Բադալյանը:
 
Մեր այն դիտարկմանը, թե հասարակությունն ի՞նչ հույսեր է կապում այս նախաձեռնության հետ, Բադալյանը դժվարացավ պատասխանել՝ մասնավորապես նշելով. «Ես, ի տարբերություն շատերի, չեմ կարող հասարակության, ժողովրդի անունից կարծիքներ հնչեցնել: Չեմ կարող ասել, որ հասարակության լայն շերտերը ինչ կարծիքի են, բայց իմ շրջապատում արձագանքները դրական էին: Մյուս կողմից՝ ինչու պետք է հասարակությունը դեմ լինի նման նախաձեռնությանը, չէ որ այս տարբերակով մարդիկ կարողանում են համախմբվել մի սեղանի շուրջ, կարծիքներ ու մտքեր փոխանակել: Առողջ հասարակությունը պետք է կողմ լինի»:
 
Նա նաև նշեց, որ նախաձեռնության ամենակարևոր նպատակն է  քննարկումների, կարծիքների փոխանակման արդյունքում ապահովել  հասարակական համախմբվածություն. «Այսինքն՝ վեր հանել այն խնդիրները, հարցերը, որոնք հուզում են բոլորիս՝ անկախ նրանից, իշխանության ներկայացուցիչ ես, թե ոչ: Նախաձեռնությունը հենց  այդ ժամանակ կկայանա»:
 
Բադալյանի կարծիքով, նախաձեռնությունը  նաև պետք է նպաստի  հասարակության առողջացմանը եւ, որ իր մեծագույն ցանկությունը հենց դա է. «Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը առողջանալու տեղ շատ ունի, քանի որ  մեր հասարակությունը ավելի շատ էմոցիոնալ դաշտում է, քան տրամաբանված ու խելամիտ: Մինչդեռ մեր խնդիրների լուծման համար, մեզ համար խիստ կարևոր է զգոնությունը: Մենք պետք է կարողանանաք առաջնայինը երկրորդականից տարբերել, կարևորել պետական շահը: Բացի այդ, կան պետական ու ազգային գերխնդիրներ, որոնք չի կարելի շփոթել առօրեական խնդիրների հետ»:
 
Զրույցի վերջում նա նաև նշեց, որ ակումբի հավաքներին իշխանական ներկայացուցիչները ևս կարող են մասնակցել. «Ես չեմ կարող ասել, կգան թե՝ ոչ, բայց ճիշտ կանեն, որ գան: Հենց իշխանությունների դժբախտությունը կայանում է նրանում, որ ժամանակի ընթացքում կտրվում են իրականությունից և հասարակությունից: Մենք տեսել ենք չէ՞ իշխանություներ, որոնք ժամանակի ընթացքում, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե իրենց շատ ներկայացուցիչների  առումով իրականությունից կտրվել են, կորցրել են ոտքի տակի հողը զգալու հատկությունը: Չի  կարելի մեծամտանալ և, երբ իշխանությունը մտածում է, որ ինքը անհասանելի պետք է դառնա հասարակության, մարդկանց, քաղաքացիների համար, նշանակում է, որ նա, ի սկզբանե, որդեգրել է ինքնասպանության ճանապարհը: Խոսքը ոչ միայն այսօրվա մեր իշխանության մասին է, ցավոք այդպես հաճախ է լինում»: 
 
Լուսինե Մարդոյան

 


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին
Ամենադիտված