Մարմնամարզիկները դուրս են եկել գավաթի խաղարկության եզրափակիչ
Սպորտ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
Կոտբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առանձին վարժություններում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս են եկել եզրափակիչ: Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը գրավել է 4-րդ տեղը, Վահագն Դավթյանը` 8-րդը, նժույգթափերում Հարություն Մերդինյանը 7-րդն է:
Գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար: Մարմնամարզության հավաքականի կազմում խաղերի ուղեգիր է նվաճել Արթուր Դավթյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն