Պեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Փաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. Սիբիգա Հայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալները Հայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Քաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին Պաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն Սիմոնյան Թուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասին Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին #ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը 

Փորձ է արվում իմ՝ նախարար եղած տարիների վերաբերյալ վարկաբեկիչ «արժեւորումների» գործելաոճ կիրառել. Լեւոն Մկրտչյան

Հասարակություն

Վերջին շրջանում անհիմն, շանտաժային որակումների «ջերմ» մթնոլորտում երբեմն առկայծում են կրթության հիմնահարցերին վերաբերող որոշ գնահատումներ, եւ անընդհատ փորձ է կատարվում իմ՝ կրթության եւ գիտության նախարար պաշտոնավարելու տարիների վերաբերյալ վարկաբեկիչ, պիտակավորող «արժեւորումների» գործելաոճ կիրառել։ Այս մասին իր հոդվածում գրել է ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ըստ այդմ՝ հարկ եմ համարում ներկայացնել իմ պաշտոնավարման տարիների ընթացքում արձանագրված արդյունքների մի մասը։
 
Պաշտոնավարման տարիներ՝ 1998թ. ապրիլ- 1999թ. հունիս
 
Պաշտոնը ստանձնել եմ խիստ բարդ իրավիճակում։ Խորհրդային կրթական համակարգի փլուզումից հետո թերֆինանսավորման, արժեհամակարգերի փոփոխության պայմաններում իմ նախորդներին թեեւ հաջողվել էր փրկել կրթական ինստիտուցիոնալ կառույցները կազմաքանդումից, բայց կուտակված էին մնում հսկայական հիմնախնդիրներ։ Մասնավորապես՝
 
կրթության ոլորտը չուներ կարգավորող օրենսդրություն, բացակայում էր կրթության մասին մայր օրենքը.
 
չէր ձեւավորվել անկախ պետականությանը հարիր հանրակրթական համակարգը։ Դպրոցներում չկային դասագրքեր (յուրաքանչյուր դասարանում հաճախ կարելի էր գտնել տվյալ առարկայից երկու-երեք հնամաշ դասագիրք)։ Ուսուցիչները ստանում էին աներեւակայելի ցածր աշխատավարձ։ Դպրոցներից հեռացել էր տղամարդ ուսուցիչների մի ստվար զանգված:
 
բուհական եւ գիտության համակարգերը գտնվում էին խիստ ծանր նյութատեխնիկական վիճակում։
 
Իրավիճակը հաշվի առնելով՝ դեռեւս նախորդ նախարարի ժամանակ բանակցություններ էին սկսվել Համաշխարհային բանկի հետ՝ կրթական բարեփոխումներին ուղղված վարկային ծրագիր ձեւավորելու համար։
 
Մեկ տարի երկու ամիս լարված աշխատանքի շնորհիվ կարողացանք՝
 
համատեղ կոնսենսուսային աշխատանքով ընդունել ՀՀ կրթության օրենքը, որը գործում է առ այսօր,
 
Համաշխարհային բանկի հետ ստորագրված վարկային արտոնյալ համաձայնագրով սկսվեց ազգային կրթահամակարգի ձեւավորումը։
 
Փոխվեց դպրոցների կառավարման համակարգը, դրանք դարձան ինքնուրույն իրավաբանական անձ, մշակվեց դպրոցների՝ խորհուրդներով կառավարման մոդելը, սկսվեց ըստ աշակերտի ֆինանսավորումը եւ դպրոցների ինքնավարության ֆինանսական բաղադրիչի արմատավորման ծրագիրը.
 
խնդիր դրվեց յուրաքանչյուր տարի բարձրացնել երկրի ՀՆԱ-ում կրթության տեսակարար կշիռը (2%-ից 2008թ-ին այն հասավ 3.1%-ի).
 
մշակվեցին հանրակրթական առարկայական չափորոշիչները եւ դպրոցական համակարգը սկսեց ապահովվել անհրաժեշտ դասագրքերով։ Վարկային միջոցների վերադարձելիություննապահովելու համար ձեւավորվեց դասագրքերի շրջանառու հիմնադրամը, որի շնորհիվ կարճ ժամանակում յուրաքանչյուր դպրոց կարողացավ ձեւավորել սեփական դասագրքային ֆոնդը։ Ծրագիրն օրինակելի համարվեց Համաշխարհային բանկի կողմից եւ ներդրվեց բազմաթիվ երկրներում.
 
ձեւավորվեց կրթության ազգային ինստիտուտը, որը սկսեց զբաղվել ռազմավարական լուծումների մշակմամբ.
 
դպրոցներում վերականգնվեցին ռազմագիտություն, ազգային դիմագծի ձեւավորման համար կարեւոր առարկաներ, ինչը խիստ անհրաժեշտ էր ազգային կրթական համակարգի ձեւավորման համար.
 
կտրուկ բարձրացավ ուսուցիչների աշխատավարձը, ձեւակերպվեցին դրույքների, դասարանների խտության չափորոշիչները.
 
գիտության մեջ ֆինանսավորման ավանդական ձեւաչափի հետ զարգացավ թեմատիկ ֆինանսավորման առաջադեմ ձեւը.
 
բարձրագույն կրթության մեջ սկսվեցին հիմնախնդիրների գույքագրման եւ եվրոպական մասնագիտական կրթության չափանիշներին նախապատրաստելու աշխատանքները։
 
Պաշտոնավարման տարիներ՝ 2001թ. նոյեմբեր – 2003թ. հունիս
 
Շարունակելով նախարար Է.Ղազարյանի բովանդակային փոփոխությունների քաղաքականությունը՝ մշակվեց ազգային կրթակարգը, որն իր տեսակի մեջ առաջինն էր տարածաշրջանում։ Վրաստանը միայն տարիներ անց իրականացրեց նման ծրագիր։ Ծրագիրն ուղղված էր հանրակրթական դպրոցների որակի բարձրացմանը եւ հավասար հնարավորությունների ստեղծմանը մեծ ու փոքր, քաղաքային եւ մարզային դպրոցների համար։ Հիմնական շեշտադրում էր կատարված ազգային դաստիարակության համար անհրաժեշտ առարկայախմբերի առկայությանը, ներմուծված էր քաղաքացիական եւ իրավական կրթության առարկայախումբը։
 
Գործադրվեց ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համալիր ծրագիրը։
 
Վերականգնվեցին շատ նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններ։
 
Project Harmony կազմակերպության հայկական ներկայացուցչության հետ սկսվել էր փորձնական ծրագիր՝ շուրջ 150 դպրոց կոմպյուտերիզացնելու եւ ցանցային կապով կապելու ուղղությամբ։ Այդ հիմքով բանակցություններ սկսվեցին Համաշխարհային բանկի հետ ապագա վարկային ծրագրի շուրջ, որի ժամանակ մշակվեց եւ իրականացվեց Հայաստանի հանրակրթական դպրոցների համալիր կոմպյուտերիզացիայի եւ ցանցի ձեւավորման մեծ նախաձեռնությունը։
 
Հիմնվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) եւ սկսվեց դպրոցները համակարգիչներով ապահովելու ծրագրի իրագործումը։ Վարկային ծրագիրն իրականացվեց հաջորդ նախարար Ս. Երիցյանի պաշտոնավարման ընթացքում եւ արձանագրեց լուրջ արդյունքներ։
 
Այս շրջանում էր, որ կրթական համակարգը պահպանման տրամաբանությունից անցում կատարեց զարգացման եւ եվրոպական կրթական համակարգում ներառվելու՝ հավակնոտ խնդրի կատարմանը։
 
Հայաստանում սկսվեցին աշխատանքներ բարձրագույն կրթական համակարգը եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու եւ եվրոպական մասնագիտական կրթական դաշտի մեջ ընդգրկվելու ուղղությամբ։ Մենք պիլոտային մակարդակով մաս կազմեցինք համաեվրոպական մի քանի ծրագրերի։
 
Պաշտոնավարման տարիներ՝ 2006թ. մայիս – 2008թ. հունիս
 
Երկրում իրականացվել էր երկրորդ վարկային ծրագրի մեծ մասը։ Ընդունվել էին կրթական մի շարք ոլորտներ կանոնակարգող օրենքներ։ Մենք մաս էինք կազմել Բոլոնիայի համաեվրոպական գործընթացին, ներդրվել էր բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը։
 
Հիմնական նպատակ էր դարձել երկիրը նախապատրաստել կրթական որակի նոր չափանիշների ընդունմանը եւ կրթական արդյունքների ճանաչմանը միջազգային մակարդակով։
 
Ավարտվեց բուհական ընդունելության քննությունները նախարարությունից անկախ իրականացնելու ծրագիրը։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը սկսեց լիարժեք աշխատել։ Հետագայում այս կենտրոնը տեղափոխվեց վարչապետի աշխատակազմ։
 
Ձեւավորվեց կրթության որակի ապահովման անկախ կենտրոնը, որն իր հետեւողական աշխատանքի շնորհիվ այսօր լիարժեք ճանաչված է ամենահեղինակավոր միջազգային կառույցների կողմից։
 
Մշակվեց որակավորումների ազգային շրջանակը, ինչը հնարավոր դարձրեց ՀՀ կրթության որակի ճանաչումը միջազգային մակարդակով։
 
Լիարժեք սկսեց աշխատել կրթական վիճակագրության համակարգը ՀՀ-ում, եւ այն ստացավ բարձր գնահատական մեր միջազգային գործընկերների կողմից։
 
Սկսվեցին աշխատանքներ Հայաստանում ավագ դպրոցների ձեւավորման ուղղությամբ։ Ավագ դպրոցների ցանցը պետք է ապահովեր կրեդիտային համակարգի լիարժեք ներդրումը կրթական համակարգում եւ դյուրացներ հանրակրթություն – բակալավրիատ անցումը։ Ծրագրի համար ընտրվեց փորձնական դպրոցների խումբ։ Քաղաքականության իմպլեմենտացիան սկսվեց 2008թ.-ից հետո։
 
Պաշտոնավարման տարիներ՝ 2016թ. փետրվար – 2018թ. ապրիլ
 
Պաշտոնավարման այս շրջանում կրթագիտական համակարգի առջեւ ծառացած էին որակապես այլ հիմնահարցեր։ Նոր՝ ժամանակակից աշխարհին բնորոշ կրթակարգի կառուցումը, համալսարանական կրթության որակի, միջազգային վարկանիշային ցանկերում ներառվելու հրամայականը, գիտություն, կրթություն եւ աշխատաշուկա գործնական եւ կիրառելի մոդելի ձեւավորումը կարեւոր նպատակներ էին եւ շարունակում են մնալ նաեւ այսօր։ Կատարվել էր մեծ աշխատանք։ Հայաստանում էր գումարվել եվրոպական բարձրագույն կրթության համակարգի ամենահեղինակավոր համագումարներից մեկը։ Ընթացք էր տրված «Հորիզոն-2020» գիտական խոշորագույն ծրագրին անդամակցելու գործընթացին։ Սկսվել էր բարձրագույն կրթության նոր օրենքի մշակման աշխատանքը։ Սկսվել էր ավագ դպրոցների վերանորոգման համալիր ծրագիրը, ընտրվել էին համապատասխան դպրոցները։
 
Մշակվեց կրթության նոր ռազմավարությունը, սկվեց նոր կրթակարգի ձեւավորումը:
 
Մշակվեցին փոքր դպրոցների կառավարման, հեռավար կրթության ներդրման ծրագրեր։
 
Ավարտվեց դպրոցական էլեկտրոնային գրադարանի ձեւավորումը:
 
Տարածքային կառավարման նախարարության հետ մշակվեց դպրոցների ֆինանսավորման նոր կարգը։
 
Մեծ հաջողություն էր ՀՀ միջնակարգ կրթության ավարտական վկայականների միջազգային ճանաչումը, այդ թվում՝ մի շարք առաջավոր եվրոպական երկրների կողմից։
 
Մշակվեց ընդունելության քննությունների գործող համակարգի բարելավման ծրագիրը, որի հիմքում ընկած է ուսանողի՝ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ քննություն հանձնելու փորձ կատարելու եւ քննական արդյունքներից հետո բուհը ընտրելու իրավունքը։
 
Մշակվեց հանրակրթության ապաքաղաքական ինքնավար կառավարման մոդելը, որով արմատապես բարեփոխվելու էր դպրոցական խորհուրդների աշխատանքը։
 
Մշակվեց առաջին դասարանների էլեկտրոնային ընդունելության ծրագիրը։
 
Ուսուցիչների սոցիալական վիճակի արմատական բարելավման եւ վերապատրաստումների որակական նոր չափանիշների ներդրման համար ֆինանսական աջակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց մեր եվրոպական գործընկերների հետ։
 
Բնագիտական առարկաների նոր ստանդարտների կիրառման եւ կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման համար, ինչպես նաեւ Հայաստանի մարզերից մեկում հանրակրթական քլաստերի ձեւավորման նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Եվրամիության հետ 2018թ.-ի կեսերից սկսել հստակ ազգային ծրագիր, որը մանրամասնորեն մշակվեց եւ հաստատվեց համատեղ ջանքերով։
 
ՌԴ գործընկերների հետ աշխատանքի արդյունքում «Դպրոցական սնունդ» ծրագիրը մեծ ֆինանսավորում ստացավ։
 
Մշակվեց «Ուսուցիչ» ծրագիրը, որը հնարավորություն կտա լավագույն ուսուցիչներին իրենց գիտելիքները հաստատելու ճանապարհով ստանալ մինչեւ 300000 ՀՀ դրամ աշխատավարձ։
 
Մշակվեց բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը եւ բարձրագույն կրթության համալիր բարեփոխումների ծրագիրը։ Ընդառաջելով մեր խնդրանքին՝ Համաշխարհային բանկը, իր միջոցների հաշվին, բարձրագույն կրթության օրենքի մշակման համակարգի կառավարման նոր մոդելի ձեւավորման համար ներգրավեց աշխարհի լավագույն մասնագետներից կազմված աշխատանքային խումբ։ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում ներառվեցին խիստ կարեւոր սկզբունքներ։ Մասնավորապես՝ ուսանողների կրթության ձեւը եւ տեւողությունը ընտրելու իրավունքի մեծացում, ազատ տեղաշարժի եւ ֆինանսավորման արդի համակարգերի ներդրում, հեռակա ուսուցման վերափոխում, հայոց լեզվի պարտադիր քննության նորմի ամրագրում, մասնագիտական եւ ծրագրային հավատարմագրման համակարգի ներդրում եւ այլն։
 
Գիտության եւ բարձրագույն կրթության բնագավառում սկսվեցին մշակումները երկու գիտակրթական քլաստերների ձեւավորման ուղղությամբ (բնագիտական եւ հայագիտական), երբ մագիստրանտը հնարավորություն էր ունենալու իր կրեդիտները հավաքելու բարձրագույն կրթական հաստատությունում, գիտական ինստիտուտում եւ բիզնեսը ներկայացնող հաստատությունում՝ իր կրթավճարի շրջանակներում։ Նաեւ նախատեսվում էր, կառավարության հատուկ որոշմամբ, բնագիտական եւ հայագիտական որոշ մասնագիտությունների համար կրթությունը դարձնել անվճար։ Կատարված էին անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ։
 
Գիտության բնագավառում Հայաստանը լիարժեք անդամության կարգավիճակով անդամակցեց «Հորիզոն 2020» ծրագրին։ Այս տարի ունեցանք ֆինանսավորման առաջին կարեւոր արդյունքները։
 
Այս ծրագրերից շատերը ներկայումս իրագործման փուլում են։
 
Վերջում մի կարեւոր եզրահանգում՝ կրթական բարեփոխումների հաջողության գրավականը աշխատանքների շարունակականության մեջ է։ Շարունակականություն, որն ընդունակ է հենվելու նախկին դրական փորձի վրա եւ առաջարկելու նոր՝ առավել կատարելագործված զարգացման մակարդակ։
 
Հ.Գ. Այնուհանդերձ, եթե կրթության շուրջ ներկայումս նկատվող դիսկուրսը տեղափոխվի բովանդակային դաշտ, կցանկանայի կատարել մի շարք հարցադրումներ, որոնք էության մեջ ռազմավարական են, եւ սրանց պատասխաններից է կախված կրթական քաղաքականության ուղղությունը։ Բնականաբար, հարցադրումները կատարվում են՝ իմ աշխարհընկալումից ելնելով։
 
1. Ի՞նչ է կրթությունը եւ ի՞նչ դեր ունի այն քաղաքակրթության համակարգում։ Արդյոք, կրթությունը միայն գիտելի՞ք է, թե՞ գիտելիք է՝ գումարած շատ կարեւոր մեկ այլ արժեք, որը կարող ենք, օրինակ, անվանել դաստիարակություն։
 
2. Ի՞նչ է կրթական համակարգը եւ ի՞նչ դերակատարում ունի պետականաշինության մեջ։
 
3. Ի՞նչ զենք է կրթությունը եւ ի՞նչ նշանակություն ունի ազգային շահի ու նպատակի իրականացման տեսանկյունից։ Գտնո՞ւմ ենք, արդյոք, որ մեծ ազգերի ռազմավարության մեջ կրթությունն ունի հարձակողական եւ ծավալապաշտական դերակատարում, իսկ փոքր ազգերի համար կրթությունը ունի մեծ պաշտպանողական ֆունկցիա վերջիններիս լինելիության ապահովման ճանապարհին։
 
4. Կա՞, արդյոք, համաշխարհային կրթական համակարգ, թե՞ մշակված են ընդամենը համակեցության կանոններ եւ փոխադարձ ճանաչելիության կոմպրոմիսային քաղաքակրթական չափորոշիչներ։ Ինչպիսի՞ գլոբալ մրցակցություն է գնում աշխարհում կրթական գերտերությունների միջեւ, եւ ինչպիսի՞ խնդիրների առջեւ է կանգնում փոքր երկրների ազգային կրթական համակարգը։
 
5. Ինչպե՞ս պահել ինքնությունը եւ ետ չմնալ համաշխարհային առաջընթացից։ Հայաստանում առկա կրթական հավասարակշռության բազմավեկտոր համակարգն ի՞նչ զարգացման հեռանկարներ ունի»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասինՓաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. ՍիբիգաՀայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալներըԱրգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման ամանՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարիԻրանը թույլ է տվել, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը ընդլայնվի մինչև Հնդկական օվկիանոսՀայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Լեհաստանում հրկիզել են Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի ցամաքային կայանըԳերմանիայում քարերով հարձակվել են Մերցի կուսակցության գրասենյակի վրաՔաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. ՍարգսյանՊապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերինԹուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցելՊաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն ՍիմոնյանԹուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասինԸստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին#ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըՎենեսուելայի նախագահի ներկայացուցիչը խոստացել է անցկացնել ընտրություններԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհըՀայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարումԼոս Անջելեսում տիֆի բռնկում է գրանցվելՍիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Իտալիան ավելի քան 5 միլիարդ դոլար կներդնի Լուսին երկու տիեզերագնաց ուղարկելու ծրագրումՕբաման քննադատել է Թրամփի՝ մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 51-ը միացել է Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը«Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեցՌոյթերս. Նեթանյահուն կարող է հանդիպել Ռուբիոյի հետ ԱՄՆ այցի ընթացքումԹուրքիայից Ռուսաստան մեկնող ինքնաթիռում երկու ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել էԶելենսկին հայտարարել է, որ առանց Արևմուտքի օգնության Ուկրաինան չի կարող խոցել բալիստիկ հրթիռներըՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու իր միջուկային զենքից Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծըԹրամփը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտՆոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտելԷրդողանը ԱՄՆ-ը անվանել է Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարար Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ ՊապոյանԻ՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ԹՐԻՓՓ–ին նվիրված միջոցառման են մասնակցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալով
Ամենադիտված