Սպիտակ շնաձուկը հարձակվել է շնաձկներին տեսանկարող տղամարդու վրա (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Օրլեան քաղաքում հետազոտողների խումբը նկարահանել է հսկա սպիտակ շնաձկան հարձակումը տղամարդու վրա: Տեսանյութը հրապարակվել է Atlantic White Shark Conservancy յութուբյան ալիքում:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին: Ծովային ձկնորսության մասնագետ Գրեգ Սկոմալը կանգնած էր հետազոտական նավի կամրջակի վրա և GoPro տեսախցիկով նկարահանում էր շնաձկներին, երբ ջրից դուրս թռավ մոտ 2,7 մետր երկարություն ունեցող էգ սպիտակ շնաձուկը:
Կադրերում երևում է, թե ինչպես է գիշատիչը մի քանի անգամ փորձում կծել տղամարդու ոտքից, բայց Գրեգը, բարեբախտաբար, կարողանում է ճիշտ ժամանակին մի կողմ փախչել:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)