Հայտնի են դարձել Կիանու Ռիվզի և Ալեքսանդրա Գրանտի նշանադրության մանրամասները
Այլ
55-ամյա դերասան Կիանու Ռիվզը նշանադրվել է 46-ամյա նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի հետ:
Ինչպես հայտնում է ամերիկյան ամսագիր OK!-ը, Ռիվզը առաջարկություն է արել Գրանտին իր տանը՝ նախապես այն զարդարելով մոմերով և ծաղիկներով:
Ռոմանտիկ ընթրիքի ժամանակ, Ֆրենկ Սինատրայի երաժշտության ներքո դերասանն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին և նա դրական պատասխան է տվել:
Աղբյուրի տեղեկություններով՝ զույգը պատրաստվում է հարսանեկան արարողությանը: Ենթադրվում է, որ հարսանիքը կկայանա հաջորդ տարի, Մալիբու քաղաքում: Ռիվզի և Գրանտի հարսանիքին կհրավիրվեն միայն մտերիմ ընկերներն ու հարազատները՝ ընդհանուր 70 մարդ:
Նշենք, որ Ռիվզը դեռևս հրապարակային հայտարարություններ չի արել այդ առիթով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն