«Այ տղեն դու ես, արա». վեճ՝ ոստիկանի եւ «Սասնա ծռերի» անդամի միջև (տեսանյութ)
Տեսանյութեր
Այսօր վեճ է տեղի ունեցել ՃՈ աշխատակցի եւ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանի միջեւ։
Եղիազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է համապատասխան տեսանյութը և կից գրել.
«#ԴԺՎԱՐ #ԳՈՐԾ՝ ոստիկանին պետք է բացատրել, որ քաղաքացու հետ պետք է խոսել հարգալիր և սիրալիր, անգամ եթե նա ըստ քեզ որևէ կարգ է խախտել։
Ոստիկանին պետք է ստիպել, որ իր պարտականությունները յուրացնի, որ գիտելիքներ ձեռք բերի։ Ամեն տգետ ու ինքնահավան արարածի չպետք է նշանակել այդ խիստ պատասխանատու աշխատանքին։
15 րոպեից ավել տվյալ արարածից պահանջում էի ներկայացնել օրենքի այն կետը, որի հիման վրա նա իմ փաստաթղթերը պիտի վերցնի և գնա իր նախընտրած վայրում արձանագրություն կազմի այն խախտման վերաբերյալ, որն ըստ իրեն հայտնաբերել է, ողջ այդ ժամանակահատվածում նրանից պահանջում էի, որ քաղաքացու հետ 《տղավարի》 խոսելու փոխարեն ներկայանա և Դուք-ով դիմի...
Մի խոսքով հետաքրքիր կլինի՝ նայեք
ՀԳ. Հուսով եմ, որ մոտ ապագայում նման արարածները կդադարեն ներկայացնել իրավապահ համակարգը...»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ