Հրդեհ Բարեկամավան գյուղում. այրվել է անասնագոմ
Արտակարգ Պատահար
«911» ծառայություն նոյեմբերի 23-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է անասնագոմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:03-ին, մարվել՝ 09:24-ին:
Ամբողջությամբ այրվել է 3-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմը՝ մոտ 50 քմ: Սատկել է մեկ ավանակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն