Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում 

Անթույլատրելի գործընթացներ՝ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ․ ՀԲՃ

Հայաստան

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

ԱԺ հարգելի պատգամավորներ,

այս նամակը դուք հավանաբար կկարդաք հունվարի 23-ի առավոտյան, մինչ մենք ահազանգում ենք հենց նույն օրը տեղի ունենալիք խիստ մտահոգիչ իրադարձության մասին (մենք ինքներս այս մասին տեղեկացել ենք միայն հունվարի 22-ի երեկոյան)։

Ըստ էության, մենք բարձրաձայնում ենք հրատապ բողոք օրենսդիր մարմնին այն մասին, որ կայծակնային արագությամբ ստեղծվել եւ Վայոց ձորի Ազատեկի տարածքում ընդերքօգտագործման նպատակով հանրային լսումների հայտ է ներկայացրել մի քանի օրական ընկերություն, ինչը խայտառակ օրենսդրական բացերի  ու պետական վերահսկիչ գործառույթների բացակայության արդյունք է։ Կան նաեւ լուրջ կասկածներ, որ նորաստեղծ ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվությունը կորցրած նախկինի հետ փոխկապակցված է։

ԱԺ պատգամավորներին խնդրում ենք հրատապ կերպով անդրադառնալ իրավական այս բարձիթողի վիճակին, իսկ հունվարի 23-ի՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագծի համար կազմակերպված նախնական համաձայնության շուրջ հանրային լսումներին աչալուրջ հետեւել եւ հնարավորության դեպքում ներկա լինել։ Ըստ հայտարարության, դրանք պետք է տեղի ունենան խոշորացված Զառիթափ համայնքի վարչական շենքում՝ ժամը 15։00-ին։

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում եւ խմբում կտեղադրենք տեղացիների գործողությունների մասին հրատապ տեղեկություններ։

Իրավիճակի նկարագրություն

Այս տարվա հունվարի 14-ին մամուլը գրեց, որ 2019թ, դեկտեմբեր 13-ից Վայոց ձորի մարզի Ազատեկի հանքավայրի նկատմամբ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է։ Սա նույն ընկերությունն է, որը ոսկու ապօրինի արդյունահանում է իրականացրել, ինչը բացահայտվել էր 2018թ․ տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում։ Հարուցվել է քրեական գործ եւ մինչ օրս այդ հարցով ընթանում է երկարուձիգ քրեական հետաքննություն, որի վերջն այդպես էլ չի երեւում (մանրամասները՝ «Ազատեկ. գաղտնի արդյունահանված ոսկին» 2018թ․ նոյեմբերի հոդվածում)։

Դեկտեմբերի 13-ից ընդամենը 15 աշխատանքային օր անց՝ սույն թվականի հունվարի 9-ին, գրանցվում է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցնում է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի եւ Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը՝ լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։

Մտահոգիչ խնդիրները

Հայտնի չէ՝ արդյոք մի քանի օրական ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք հասցրե՞լ է ստանալ, թե ոչ, սակայն փաստ է, որ խայտառակ օրենսդրությունը թույլ է տալիս համայնքից նախնական համաձայնության նպատակով հանրային լսումների հայտ ներկայացնել դեռեւս նման իրավունք չունենալու դեպքում նույնպես։ Այս պատճառով սկսվում է գործընթացների շղթա, որի ամենաառաջնային փուլում որեւէ պետական լիազորող կամ վերահսկող գործառույթ չկա։

ՀՀ խայտառակ օրենսդրության համաձայն, եթե ընկերության կողմից ազդակիր նախանշված համայնքը տալիս է իր տարածքում տվյալ գործունեության վերաբերյալ նախնական համաձայնություն (իսկ թե քանի նման «նախնական համաձայնություններ» են ստորագրել համայնքների ղեկավարները նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում՝ առանց նույնիսկ համայնքների բնակիչներին դիմելու, կարող եք ինքներդ երեւակայել), ապա ընկերությունը դրանից հետո կարողանում է սկսել բնապահպանական թույլտվություն հանդիսացող՝ ՇՄԱԳ փորձաքննության գործընթացները (հայտ ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն, ՇՄԱԳ լսումներ եւ այլն), եթե ընդերքօգտագործման թույլտվությունն արդեն ձեռք է բերել։ Այս նույն խայտառակ օրենսդրությունը չունի որեւէ պարտադիր պահանջ, որ ազդակիր համայնքների դիրքորոշումը կարող է այլեւս վճռորոշ լինել, այսինքն՝ մնացած բոլոր հանրային լսումների ընթացքում նույնիսկ եթե համայնքները, օրինակ, դեմ արտահայտվեն, ապա դա լիազոր մարմին հանդիսացող Շրջակա միջավայրի նախարարությունն ընդունում է միայն ի գիտություն։ Օգտվելով ծայրաստիճան թույլ այս օրենսդրությունից՝ բազմաթիվ անգամներ մերժումներ ստացած Ազատեկի հանքավայրի շահագործման նախագիծը «նոր» տերերի դիմակի ներքո առաջ է բրդվում՝ ենթադրաբար, գոնե նախնական համաձայնություն կորզելու նպատակով։

Համաձայն «Հետքի» հունվարի 22-ի  հաղորդագրության՝ լսումները պետք է կայանան հունվարի 22-ին Զառիթափում եւ 23-ին Վայքում։ Բայց Վայքի քաղաքապետարանի կայքում կարդում ենք, որ լսումները կլինեն միայն Զառիթափ գյուղում, հունվարի 23-ին։ Այսինքն, դավադրաբար, լսումները կանցկացվեն ոչ թե անմիջապես ազդեցություն կրող՝ Վայք քաղաքի բնակիչների հետ, այլ Ազատեկից ավելի մեծ հեռավորություն ունեցող՝ Զառիթափի ու դրա հետ խոշորացած գյուղերի բնակիչների հետ։ Շատ կարճ տեւողությամբ իրազեկման պարագայում տեղի են ունենալու գործունեություն չունեցող, կասկածելի սեփականատիրությամբ ընկերության կողմից ոսկու հանքարդյունահանման հայտի շուրջ իրավական ուժ ունեցող գործընթացներ, որոնք կարող են սկիզբ դնել ընդերքօգտագործման լիցենզավորման գործունեության։

Այժմ, նախկին՝ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի հետ նույն հասցեում գրանցված «նոր» սեփականատեր ունեցող «Վայկ- ինվեստ» ՍՊԸ-ն իբրեւ ազդակիր համայնք նախանշել է Զառիթափ գյուղը՝ Վայքի բնակիչների արդեն իսկ հայտնի դիմադրությունից խուսափելու համար (նորաստեղծ ընկերության սեփականատերերի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հետքի» հունվարի 22-ի՝ «Նորաստեղծ ընկերությունը դիմել է Ազատեկի հանքավայրի շահագործման համար» հոդվածում)։ Ազդակիր համայնք ընտրելու նման կամայական հնարավորությունը, որ օրենսդրությամբ տրված է շահագրգիռ մասնավոր ընկերություններին, բազմիցս հանգեցրել է աղետների ու միջհամայնքային սուր կոնֆլիկտների Հայաստանի տարբեր տարածքներում եւ ակնհայտորեն, այս դեպքում նույնպես, հղի է նման վտանգներով։

Նորելուկ ընկերության կողմից նման կայծակնային արագությամբ հանքի շահագործման նախագիծը հանրային լսումների ներկայացնելը, հնարավոր է, նոր գործընթացների միջոցով հնի արատավոր հետքերը վերացնելու եւ բուն ազդակիր համայնքի կամքին դեմ՝ իրենց ուզածին հասնելու փորձ է։

Ինչպես նախկին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է եւ նախկինում նաեւ ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին  ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։

Թեեւ այս մեկ օրինակն այս պահին ամենից հրատապն է, այնուամենայնիվ, միակը չէ: Նույնպես եւ այսօր՝ հունվարի 22-ին, Երեւան քաղաքում տեղի ունեցան Աջափնյակ վարչական շրջանում բազալտի եւ տուֆի հանքավայր շահագործելու մասին հանրային լսումներ, որտեղ իրավիճակը շատ նման էր վերը նկարագրվածին:

Խնդրում ենք անդրադառնալ այս խիստ մտահոգիչ գործընթացներին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Ամենադիտված