Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել 475 հանրային վայրերում, սննդի և առևտրային խոշոր կետերում
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ապրիլի 5-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում, ընդհանուր թվով 475 հանրային վայրերում։
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել Գեղարքունիքի մարզպետարանում, Գավառի «Վիվասել» ընկերության շենքում և քաղաքի կենտրոնական հրապարակում, Արարատի քաղաքապետարանում, Արարատի «Վեոն Արմենիա» ընկերությանմասնաճյուղում, Մասիսիքաղաքապետարանինհարակիցտարածքում, Մասիսի«Հայփոստ» ՓԲԸ-ում, ԳյումրիիՄայակովսկուփողոցիշուկայի«Լաչինիանցում» կոչվողտարածքում, Ջերմուկի առևտրի կենտրոնում, Վայքի բուժմիավորման շենքում, Դիլիջանի թվով 24 բնակելի շենքերում, Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, Եղեգնաձորի, Արարատի և Արագածոտնի մարզերի թվով 49 հաստատություններում, այդ թվում՝ բանկերում և վարկային կազմակերպություններում:
Ընդհանուր թվով ապրիլի 5-ից հանրապետության տարածքում վարակազերծման աշխատանքներ են իրականացվել թվով 117 առևտրային խոշոր կազմակերպություններում:
Համաճարակային իրադրությամբ պայմանավորված բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ամենօրյա վարակազերծման են ենթարկվում շենք շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)