Աշխատանքը քաղաքակրթության շարժիչ ուժերից է․ Ավինյանի ուղերձը
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վստահ եմ, որ կազմակերպված, արդյունավետ ու խելացի աշխատանքի միջոցով Հայաստանը կարողանալու է համարձակ ցատկ կատարել ու անցնել զարգացող երկրներից զարգացածների շարքը: Այս հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար առանցքային է մարդկային կապիտալի՝ կանանց ու տղամարդկանց գիտելիքների, կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացումը:
Հետևապես, կրթության ու գիտության առաջընթացը պետք է լինեն մեր գերակայությունը:
Առանցքային է նաև, որ աշխատողների իրավունքները պաշտպանված լինեն և աշխատանք-ժամանց ներդաշնակություն ունենանք: Չնայած այս հարցում ունեցած զգալի ձեռբերումների՝ դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք ցանկալիին հասնելու համար: Այս ուղղությամբ ևս կհաջողենք միայն աշխատող-գործատու-հանրային իշխանության մարմիններ սերտ համագործակցության ու երկխոսության միջոցով:
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքով կկերտենք հզոր ու հաջողակ Հայաստան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)