Կաթողիկոսին մեղադրող դատախազը չգիտեմ՝ ինչպես է գլուխը բարձին դնում, ինչ է մտածում․ Դիլբարյան Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) 

ԿԲ-ն, պետական ռեսուրսները վատնելով, ճնշում է քաղաքացուն

Հասարակություն

4rd.am-ը գրում է․

Սամվել Սահակյանը ԿԲ-ի դեմ բողոք կներկայացնի ՄԻԵԴ

Իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու մեջ Կենտրոնական բանկին մեղադրող քաղաքացի Սամվել Սահակյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ:

Արդեն 4 տարի տևող դատական գործընթացում քաղաքացին չի կարողանում արդարության հասնել: ԿԲ-ը դատական գործընթացում փորձում է առաջ գնալ` վարչական ռեսուրսներ կիրառելով: Սամվել Սահակյանը հույս ուներ, որ նոր Հայաստանում իր գործը արդար քննության կենթարկվի, բայց կրկին հին գործիքակազմն է կիրառվում: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շարունակում է հին ավանդույթով միջամտել դատարանի գործունեությանը: Տուժող քաղաքացին էլ պատրաստվում է տեղի ունեցող անարդարության մասին ՄԻԵԴ-ում բարձրաձայնել:

«Արդարադատությանը խոչընդոտում են: ԿԲ-ն ադմինիստրատիվ մեծ ռեսուրս է վատնում քաղաքացուն ճնշելու համար: Մոտ 4 տարի է՝ 3 փաստաբաններ, որոնք հաստիքացուցակով աշխատում են ԿԲ-ում, զբաղված են այս գործով: Կառավարությունը բողոքում է, որ դատական գործերն առաջ չեն գնում՝ դատավորները գերծանրաբեռնված են, որովհետև միայն 5-6 դատավորի գերզբաղվածության հարցը Ջավադյանն է լուծում: Պետական ռեսուրսներն օգտագործում է մարդու դեմ, որն իրեն ասել է՝ ինչի ես իմ նկարները տվել կրիմինալին»,- «ՉԻ» հետ զրույցում ասաց Սամվել Սահակյանը:

Նրա խոսքով, եթե ՄԻԵԴ-ը որոշեց, որ քաղաքացու իրավունքը խախտվել է՝ կտուգանվի կառավարությունը: Կստացվի, որ Արթուր Ջավադյանի անձնական խնդիրները լուծելու համար պետության և հարկատուների գումարներն են վատնվում:

«Այն մարդը, որն իմ և կնոջս լուսանկարները հանել է, տվել կրիմինալին, նա էլ պետք է պատասխանատվության ենթարկվի: 2016 թվականից ինձ կրիմինալ մարդիկ են զանգում, ԿԲ-ում արված իմ ու կնոջս ֆոտոներն են ուղարկում և ինչ-որ բաներ են ուզում դրա դիմաց: Խնդիրը զոքանչիս բիզնեսը խլելն է եղել: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասել է՝ նամակը տվեք կրիմինալին, որ իմանան՝ ով է նամակ տվողը և նրա հարցերը լուծեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Դեռ 2016 թվականին Սամվել Սահակյանը սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներին հայտնեց, որ ԿԲ-ն իրեն առնչվող անձնական բնույթի տեղեկատվությունը անօրինական տրամադրել է այլ անձանց՝ դրանով խախտելով իր անձնական կյանքի տվյալների պաշտպանության իրավունքը: Նա կնոջ հետ այցելել է ԿԲ, որտեղ մի փաստաթուղթ է մուտքագրել՝ «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործունեության հետ կապված:

Սամվել Սահակյանը պատմեց, որ զոքանչը «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության հիմնադիրներից է եղել, սակայն խնդիրներ են ծագել հիմնադիրների միջև, որոշել են բաժնեմասերը խլել նրա ձեռքից: Սկզբում քրեական հեղինակություններին են խառնել, հետո էլ ԿԲ-ի վերահսկողության վարչության պետի հսկողությամբ   ճնշումների ենթարկելով զոքանչին՝ հեռացրել են գործից և վերցրել բաժնեմասը: Սամվել Սահակյանը զոքանչի փոխարեն տեղի ունեցածի մասին փաստաթուղթ է ներկայացրել ԿԲ և հայտնվել թիրախում:

Հետո վարկային կազմակերպության անունից հանդես եկող անձից ստացել է հեռախոսազանգ և տեսագրությունից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են նա և իր կինը մոտենում ԿԲ ու հանձնում փաստաթուղթը:

Սամվել Սահակյանը քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էր ոստիկանություն և դատախազություն` հայտնելով, որ Կենտրոնական բանկը խախտել է իր անձնական տվյալները: ԿԲ-ն էլ երկու հայց է ներկայացրել քաղաքացու դեմ՝ մեկը զրպարտության համար, մյուսն էլ՝ վիրավորանքի:

ԿԲ-ն երկրորդ գործով Վերաքննիչ դատարան է հայց ներկայացրել: Արդյունքում, ըստ նրա, ծիծաղելի որոշում է եղել:

«Որոշումը տարանք Վճռաբեկ դատարան: Այստեղ էլ չուզեցան թաթախվել այս ամենի մեջ, շատ հնարավոր է նաև, որ վերևից զանգ է եղել և վարույթ չի ընդունվում՝ շատ զավեշտալի մեկնաբանությամբ: Ասում է՝ մեզ ուշ է նամակը հասել: Փոստի թուղթն եմ ցույց տալիս, ասում են՝ կարող է այդ թղթի մեջ ձեր գործը չի եղել: Ասում են՝ գնա նորից առաջին ատյանից սկսիր: Այս մասը բողոքարկել ենք և ՄԻԵԴ ենք ներկայացնելու, զուգահեռաբար նաև ՍԴ»,- ներկայացրեց նա:

Սամվել Սահակյանը, սակայն, ՍԴ-ի հետ հույսեր չի կապում: Նկատում է՝ ԿԲ-ի, ՍԴ-ի ղեկավարներն ու Վճռաբեկի դատավորը իրար հետ փոխկապակցված անձինք են:  

Սամվել Սահակյանը հույս ունի, որ ԿԲ-ի նոր նախագահը այդ կառույցում արմատավորված արատավոր ավանդույթները չի շարունակի և նոր Հայաստանում առհասարակ վարչական ռեսուրս կիրառելով հարցեր չեն լուծվի:

Մանյա Պողոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կաթողիկոսին մեղադրող դատախազը չգիտեմ՝ ինչպես է գլուխը բարձին դնում, ինչ է մտածում․ ԴիլբարյանԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալ
Ամենադիտված