Հոր և որդու վրա կրակոցներ արձակելու, հրազենային վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է «Ռիչ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրենը
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Ռոբերտ Սարգսյանը։
Վերջինս նույն օրը հայտնաբերվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա։
Նա հայտնաբերվել է Սեբաստիա փողոցում և կասկածվում է հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին. Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հաղթանակ թաղամասի բնակիչներ՝ 62-ամյա Հարություն Պետրոսյանն ու 27-ամյա Դավիթ Պետրոսյանը, և Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկների շնորհիվ վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ռ. Սարգսյանն աշխատում է «Ռիչ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)