Սպասվում է անձրև և ամպրոպ
Հասարակություն
Հայաստանի տարածքում մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, մայիսի 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, մայիսի 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:



















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ