Ութ տարի առաջ այս օրը ՀՀԿ կազմակերպած միջոցառման ժամանակ պայթել էին գազով լցված փուչիկները (տեսանյութ)
Տեսանյութեր2012 թ․-ի այս օրը՝ մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության կազմակերպած զանգվածային միջոցառման ընթացքում բռնկվել էին գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել էին տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Պայթյունի պատճառով այրվածքներ էր ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 մարդ:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մայիսի 16-ին Հայաստան էր հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի Պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը, որը վիրահատել էր փուչիկների պայթյունից տուժած հինգ երիտասարդի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)