Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ» Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ) Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին 

Նախկին զինծառայողի բաց նամակը՝ Տիգրան Ուրիխանյանին

Հասարակություն

Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը բաց նամակ է հղել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ Պրն. ՈՒրիխանյան, ես՝ Ցոլակ Էդուարդի Խաչատրյանս, հանդիսանում եմ Սոցիալական շարժման անդամ և համահիմնադիր ու զբաղված եմ ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների սոցիալական ոլորտին առնչվող հարցերի բարձրաձայնման և լուծման (խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնման) գործընթացով: 

Հարգելի՛ պրն. ՈՒրիխանյան, հաշվի առնելավ այն փաստը, որ Դուք մեկ անգամ չէ որ գործով ապացուցել եք այն, որ իրոք մտահոգված էք ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակով, ինչպես նաև մշտապես ջանքեր եք գործադրել և գործադրում էք որպեսզի ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված գաղափարը (պահանջը, հասկացություն) գործի իրական կյանքում, այլ ոչ թե պարզապես հանդիսանա ոմանց նման պոպուլիզմի առարկա, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստորև ներկայացված հանգամանքներում, մեր իշխանությունների համար լսելի դարձնելու հավանականությունը և դրանց առնչությամբ պատասխանների ստացումը Ձեր պարագայում էլ ավելի արդյունավետ կլինի (այսինքն՝ համապատասխան պաշտոնատար անձիք հետագայում չեն կարողանա ասել, որ 《մենք տեղյակ չէինք, մենք նման դիմում չենք ստացել, մենք այսպես, մենք այնպես և այլն》), ես դիմում եմ Ձեզ և միաժամանակ խնդրում՝ որպեսզի Դուք, բոլոր հնարավոր ձևերով դրանք թե լսելի դարձնեք մեր իշխանություններին և թե ստանաք դրանց պատասխանները:
Հարգելի՛ պրն. ՈՒրիխանյան, հաշվի առնելով այն հավանականությունը, որ չի բացառվում, ես համոզված եմ, որ անխուսափելիորեն տեղի է ունենալու Ձեր մի շարք գործընկերների շահարկումները առ այն, որ դա Ձեր կողմից սարքած գործողություն է, ուստի ես կխնդրեմ մի շարք ՀՀ լրատվական միջոցներին որպեսզի սույն դիմումը բաց նամակի տեսքով հրապարակվի և հնարավորինս լուսաբանվի: Թեև Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ստեղծվել է և առկա է շատ բարդ և ծանր իրավիճակ, ընդ որում այդ իրավիճակը բարդ ու ծանր է հիմնականում միջին խավի ներկայացուցիչների համար, որոնց կենսավիճակի առնչությամբ Դուք մշտապես մտահոգություն եք ցուցաբերել, այնուամենայնիվ թե՛ իմ և թե՛ անձամբ Ձեր կողմից մինչ այս իրադրության ստեղծվելը բարձրաձայնված բազմաթիվ խնդրահարույց հարցերը ոչ միայն չեն ստացել իրենց օրինաչափ լուծումները այլ նաև ավելացել են:
Հարգելի՛ պրն. ՈՒրիխանյան, հաշվի առնելով այն փաստը, որ մեր իշխանությունների կողմից թե՛ նախկինում և թե՛ ներկա դրությամբ գրեթե բոլոր խնդրահարույց հարցերի, խախտումների, ապօրինությունների առնչությամբ տրվող պատասխանները ոչ միայն հիմնազուրկ էին, այլ նաև վիրավորական, քանի որ երբ դիմացինդ փորձում է քեզ՝ միամտի դնել, դա միշտ էլ վիրավորական է, իսկ հաշվի առնելով նման վերաբերմունքին արժանացող ՀՀ քաղաքացիների քանակը, ապա այն սկսում է կրել մեկ այլ որակական բնույթ, ուստի պարզապես անհրաժեշտություն է դառնում որպեսզի նման իրավիճակին արձագանքեն ՀՀ օրենսդիր մարմնի պարկեշտ ներկայացուցիչները:
Այսպիսով.
1. Հարգելի պրն. ՈՒրիխանյան, ինչպե՞ս կարելի է հասկանալ այն փաստը, որ՝ 2020 թվականի հունվարի 22-ին օրինական ուժի մեջ մտած, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 02-ին թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով կայացված դատական ակտի (որոշման) պահանջները, պատասխանող կողմ հանդիսացող ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ ում վրա, նշված դատարանի կողմից դրվել է դատական ակտի (որոշման) պահանջների կատարման պարտականությունը, փաստացի, տարբեր անհեթեթ պատճառաբանություններով , մինչ օրս չի կատարել և ամենայն հավանականությամբ չի էլ պատրաստվում կատարել, իսկ ՀՀ կառավարությունը, ում, առնվազն երկու դիմումի՝ առ 04.03.2020թ. և 12.03.2020թ. , ինչպես նաև Ա1+ առ 30.03.2020թ. և hayeli.am առ 31.03.2020թ. ԶԼՄ-ների հրապարակումների միջոցով տեղեկացվել է այդ մասին, սակայն որևէ համապատասխան օրինաչափ արձագանք, ես( էլ չեմ ասում օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ) համապատասխան միջոցների ձեռնարկում տեղի չի ունեցել՝ հարկ եմ համարում ընդգծել այն փաստը, որ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիսանում է ՀՀ կառավարության անդամ: Հարգելի՛ պրն. ՈՒրիխանյան, վերոգրալի առնչությամբ չեմ կարող չմատնանշել նաև այն, որ ՀՀ արդարադատության նախարարը, բացեբաց և հրապարակայնորեն հրաժարվել է կատարել իր առնչությամբ դատարանի ևս օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները: Նման պայմաններում անհասկանալի է դառնում՝ դա ներկա իշխանության կողմից որդեգրված գործելավոճն է, թե՞ վատ երազ:
2. Ինչպե՞ս կարելի է հասկանալ այն փաստը, որ՝ ՀՀ կառավարությունը, մինչ օրս օրենքով սահմանված կարգով չի պատասխանել իմ կողմից, իրեն հասցեագրված թե՛ 2019 թվականի հունիս-հուլիս ամիսներին մոտ չորս և թե՛ 2020 թվականի մարտ ամսում երկու դիմումներին: 3.Ինչպե՞ս կարելի է հասկանալ այն փաստը, որ՝ ՀՀ կառավարությունը, ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1424 որոշման, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 02-ին թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով կայացված դատական ակտի (որոշման), ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ի համապատասխան որոշման, ես էլ չեմ ասում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի առկայության պայմաններում, մինչ օրս չի բարեհաճել կարգավորել և լուծել՝ պայմանագրային զինծառայողներին չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց տրամադրվող հասանելիք փոխհատուցումների հարցը:
3. Հարգելի՛ պրն. ՈՒրիխանյան, ինչպե՞ս կարելի է հասկանալ այն փաստը, որ՝ ՀՀ կառավարությունը, մինչ օրս չի կարողանում տալ պատասխան թե ի վերջո որտե՞ղ է գտնվում՝ զինվորի 1000-ական դրամներով կուտակված 1.9 միլլիարդ դրամը:
4. Ինչպե՞ս կարելի է հասկանալ այն փաստը, որ՝ ՀՀ դատախազությունը կամ քննչական մարմինները, նախարար Պապիկյանի հայտարարության առնչությամբ շատ արագ կերպով քրեական գործ են հարուցում, իսկ իմ նկատմամբ նույնական արարքի տեղի ունենալու առնչությամբ չեն ցանկանում քրեական գործ հարուցել:
Հարգելի՛ պրն. ՈՒրիխանյան, հաշվի առնելով այն փաստը, որ նման խնդրահարույց հարցերը բազմաթիվ են և դրանց անրադառնալով սույն դիմումն բավականին ծավալուն բովանդակություն կունենա, իսկ ես նաև այս դիմումում ցանկանում եմ անրադառնալ նաև մեր իշխանությունների կողմից իր իսկ ժողովրդի նկատմամբ անընդունելի վերաբերմունքին, ուստի անցնեմ դրան առնչվող հարցերին:
1. Հարգելի՛ պրն. ՈՒրիխանյան, ինչպե՞ս է հնարավոր հասկանալ այն փաստը, որ՝ ՀՀ վարչապետը, պետական բյուջեյի հաշվին, իր դստերը մեքենա է գնում և այդ հանգամանքը պատճառաբանում է նրանով, որ իր ընտանիքի անդամների անվտանգությունն ապոհովելու նկատառումներից ելնեկով իրենց դա օրենքով է վերապահված և դա այն պայմաններում, երբ հենց օրենքի պահանջներից է բխում, որ, ելնելով նրանից` տվյալ մեքենան ձեռք է բերվել պետական միջոցների հաշվին և կոնկրետ նպատակների համար, այն հաշվառվում է կոնկրետ կառույցի հաշվեկշռի (բալանսի) վրա, այդ տրանսպորտային միջոցին կցվում է կոնկրետ պաշտոնատար անձ, որից բացի այլ որևէ մեկն, առանց օրենքով նախատեսված վերակցման գործողության իրականացման իրավասու չի նստել ղեկին և սեփական գույքի իրավունքով այն շահագործի: Նման պայմաններում իրավաչափ հարց է ծագում՝ պրն. Փաշինյանը ձեռք է առնում իր ժողովրդի՞ն....
2. Ինչպե՞ս կարելի է հասկանալ, առավել ևս բացատրել այն փաստը, որ՝ ՀՀ վարչապետի ձեռքին, ՀՀ մի շարք ԶԼՄ-ի կողմից ֆիկսած ժամացույցի առժեքն՝ ըստ ԶԼՄ-ի գնահատման կազմում է մոտ 9000 ԱՄՆ-ի դոլար: Նման պայմաններում իրավաչափ հարց է ծագում՝ 《պրն. Փաշինյան ծաղրո՞ւմ եք մեզ....》
3. Հարգելի՛ պրն. ՈՒրիխանյան, ինչպես կարելի է հասկանալ այն փաստը, որ՝ ՀՀ վարչապետը, պետական բյուջեի հաշվին, աստղաբաշխական գումար է ծախսում իր բնակարանի նորոգման վրա՝ կրկին բազմաթիվ ԶԼՄ-ի պնդմամբ: Նման պայմաններում իրավաչափ նույն հարցն է ծագում վարչապետին ուղղված....
4. Հարգելի՛ պրն. ՈՒրիխանյան, ինչպես կարելի է հասկանալ այն փաստը, որ այն ժամանակ, երբ ողջ աշխարհը ահազանգում էր թագավարաքի սպառնալիքի մասին ՀՀ վարչապետի և իր թիմակիցների մոտ՝ մասնավորապես առողջապահության նախարարի, տափակ հումորի սրացումներ էին առաջացրել, իսկ հետագայում իրավիճակի խիստ սրացման պայմաններում գրեթե ողջ պատասխանատվությունը՝ կապված վարակի տարածման ու դրա հետևանքների առնչությամբ փորձել է բարդել Էջմիածնի այն կնոջ և ինչ որ արտադրամասի մեկ աշխատակցի վրա: Նման պայմաններում հարց է ծագում, այն պայմաններում, երբ տվյալ անձիք ժամանել են Հայաստան և իրենց մոտ այդ պահին չի առձանագրվել թագավարակի առկայությունը, ինչպե՞ս են ՀՀ կառավարության որոշ պաշտոնյաները փորձում իրենց հանցավոր անգործության մեղքը բարդել այլոց վրա, միգուցե՞ այդ մարդիկ արդեն իսկ վարաքվել են Հայաստանում և վարակի տարածման մեղքը ոչ թե իրենցն է այլ հենց ՀՀ կառավարության հանցավոր անգործությունն է, որի հետևանքով ցավոք սրտի արդեն իսկ 37 զոհ կա և մոտ 2500 տուժած, և ո՞վ է դրա պատասխանը տալու: Հարգելի՛ պրն. ՈՒրիխանյան, ընդորում հարկ եմ համարում ընգծել այն փաստը, որ առկա են բազմաթիվ քաղաքացիներ ովքեր վերադառնալով արտերկրներից՝ այդ թվում Իտալիայից, Չինաստանից և այլն լիարժեք առողջ էին: Նման պայմաններում իրավաչափ հարց է ծագում՝ 《պարոն Փաշինյան, մի՞շտ եք ձեռք առնելու մեզ...》
5.Ինչպե՞ս է հնարավոր հասկանալ այն փաստը, որ՝ մարտական հերթապահության ընթացքում, արտակարգ իրավիճակի պայմաններում կյանքին և առողջությանն վտանգը սպառնում է՝ զինծառայողներին, բժիշկներին, ԱԻՆ-ի և ոստիկանության աշխատակիցներին և այլն, իսկ պարգևատրումները լիարժեք《վաստակում》 են 《Իմ Քայլ》 կուսակցությանն հետ առնչություն ունեցող պաշտոնյաները: Նման պայմաններում իրավաչափ հարց է ծագում մեր վարչապետին《 բա ո՞ւր մնացին արդարության և հավասարության Ձեր կոչերը...》
Հարգելի՛ պրն. ՈՒրիխանյան, հաշվի առնելով այն փաստը, որ նման հարցերը ևս բազմաթիվ են և գտնում եմ, որ այս պահին կարելի է դեռ բավարարվել դրանց պատասխանների ստացմամբ:
Կանխավ շնորհակալ եմ:
<< 04 >> 05. 2020թ.

Դիմող՝ Ց. Խաչատրյան»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»Քնի կարևորությունը մարդու առողջության համարԱշխարհում ձևավորվում է նոր մրցակցություն միջազգային տրանսպորտային միջանցքների համարԹրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելՆիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին հայտարարություն է արել միջուկային զենքի մասինԿիբերանվտանգությունը դառնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համարՊանամայի ջրանցքը կրկին հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնումԿրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանըՄԱԿ-ում քննարկվել է արհեստական բանականության միջազգային կարգավորման հարցըՖոն դեր Լայեն. 2028-2034 թվականներին ԵՄ ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոնԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԻսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցություններըԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասինԱֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետՌյուտե. ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կստորագրեն տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿՈւղիղ․ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրս
Ամենադիտված