Երգչուհի Ջեսսի Ջեյմս Դեքերը լուսանկարվել է ներքնազգեստով՝ իր երեխաների ներկայությամբ (լուսանկարներ)
Լուսանկարներ
32-ամյա ամերիկաբնակ երգչուհի Ջեսսեյ Ջեյմս Դեքերը ցույց է տվել, թե ինչպես է իր օրն անցնում ինքնամեկուսացման պայմաններում: Նա Ինստագրամի իր՝ 3,2 միլիոն բաժանորդ ունեցող էջում տնից տպավորիչ լուսանկար է տեղադրել: Կադրում դերասանուհին ներքնազգեստով և վերնաշապիկով է։ Բազմաթիվ բաժանորդներ գրել են, որ իրենք նույնպես այժմ գտնվում են նմանատիպ պայմաններում ու տրամադրությամբ:
Այնուամենայնիվ, առավել ուշադիրները լուսանկարում նկատել են մեկ այլ մանրուք, որը նրանց անհանգստացրել է. երգչուհու հետևի մահճակալի վրա խաղում են նրա փոքրիկները: Օգտատերերը դատապարտել են երիտասարդ մորը այն բանի համար, որ նա թույլ է տալիս իրեն այդպիսի տեսք ունենալ երեխաների ներկայությամբ: Ի վերջո, ալկոհոլը և անկեղծ հագուստը չպետք է ցուցադրվեն երեխաներին:
Սակայն, արտիստը շտապել է արդարանալ՝ ասելով, որ իր հագուստի մեջ ամոթալի բան չկա: Ավելին, ըստ Ջեսսիի, ինքը երեխաներին սովորեցնում է սիրել և ընդունել մարդու մարմինը, այլ ոչ թե ամաչել դրանից: Նա նաև դժգոհել է, որ ծննդաբերելուց հետո նրան դեռ անհանգստացնում են իր մարմնի բացասական փոփոխությունները:
Ջեսսին չորս տարում երեք երեխա է ունեցել։ Ավագ դուստրն այժմ վեց տարեկան է: Նա երեխաներին դաստիարակում է իր ամուսնու՝ NFL աստղ Էրիկ Դեքերի հետ միասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)