Ուզում եմ ցավակցել այն մարդկանց, որոնք հեղափոխության ուժին ձայն էին տվել. Մարուքյան
ՔաղաքականԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է այսօր Ազգային ժողովում իր և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԼՀԿ-ի օգտին քվեարկողներին։ Երևի դուք մի բան գիտեիք, որ Հայաստանում, այս կարևոր ժամանակաշրջանում կարևոր է, որ մենք լինենք խորհրդարանում։ Իմացե՛ք՝ այդ ահավոր պայմաններում, այն պայմաններում, որ մենք աշխատում ենք, շարունակելու ենք ձեր ձայնը հնչեցնել և բարձր պահել ՀՀ քաղաքացիների պատիվն ու վստահությունը- ասաց Մարուքյանը, ապա հավելեց. «Օգտվելով առիթից՝ ուզում եմ ցավակցել այն մարդկանց, որոնք հեղափոխության ուժին ձայն էին տվել։ Այսօրվա դեպքն ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի դարձավ կուսակցական լիդեր»։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)