Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր Հակոբյան Ֆրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջ Հեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցում Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․Համբարձումյան «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներին Սոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջ Ուկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ին Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն են ԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել է 

Ադրբեջանը թաքցնում էր Շուշիում կրած պարտության լուրը. ՊԲ խոսնակ

Բլոգոսֆերա

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Շուշիի ազատագրումը» խորագրով:

«Շուշիի ազատագրման եւ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող հումանիտար միջանցքի բացման ռազմագործողության շուրջ արդեն իսկ բազում անդրադարձեր են եղել ինչպես հայրենական, այնպես էլ օտար հեղինակների կողմից եւ, համոզված ենք, որ դեռ կլինեն, հատկապես, որ իրադարձությունն ինքնին հետաքրքիր է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով:

Այս հրապարակումով 1992թ. մայիսյան պատերազմական շրջանում տեղ գտած դեպքերը մենք կդիտարկենք մեկ այլ տեսանկյունից, փորձելով ռազմագործողության ընթացքին զուգահեռ ներկայացնել նաեւ Շուշիի ռազմագործողությանը նախորդած եւ հաջորդած զարգացումների վերաբերյալ տարիներ անց ադրբեջանական նախկին եւ ներկա բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչների կողմից տրված իրարամերժ վկայություններն ու գնահատականները:

Հայոց հինավուրց Շուշի բերդաքաղաքի ազատագրումն արցախահայության համար ոչ միայն պատմական, այլ նաեւ կենսական անհրաժեշտություն էր: Ունենալով դարերից եկող հայեցի նախապատմություն, սակայն գտնվելով խաշնարածների բացարձակ վերահսկողության տակ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից Շուշին դարձավ հակահայկական գործողությունների ծավալման գլխավոր կենտրոնակայանը: Եթե սկզբնական շրջանում այն Բաքվի համար ծառայում էր որպես Արցախի տարածքում բնավորված ադրբեջանցիների «ընդվզումները» միավորող եւ ուղղորդող վարչաքաղաքական հենակետ, ապա արդեն բացահայտ զինված դիմակայության փուլում վերածվեց հզոր ռազմահենադաշտի (плацдарм):

Դա հատկապես իրեն զգացնել տվեց 1991թ. սեպտեմբերի 25-ին, երբ Շուշիից առաջին անգամ «Ալազան տիպի հրթիռահրետանային կայանքներից զանգվածային արկակոծության ենթարկվեցին Ստեփանակերտ քաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը եւ այդուհետ շարունակվեցին աճող հաճախականությամբ:

Նախադեպը չունեցած այդ գործողությունը շուտով «վարակիչ» դարձավ Արցախում տեղակայված ադրբեջանական մյուս ռազմահենակետերի համար: Միայն «1991թ. նոյեմբերից մինչեւ 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից եւ Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվեց շուրջ 4740 արկ, որից մոտ 3000-ը՝ «Գրադ» կայանքներից: Հրետակոծությունների հետեւանքով զոհվեցին 111 եւ վիրավորվեցին 332 խաղաղ բնակիչներ, ավերվեց 370 բնակելի տուն եւ շինություն…»:

Չնայած առկա այս եւ նման բազում այլ փաստերի, այդուհանդերձ, ադրբեջանական քարոզչությունը տարիներ շարունակ փորձում է կատարվածը մատուցել «ծուռ հայելու» մեջ եւ Շուշիի ազատագրման ռազմագործողությունը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայկական կողմի ձեռնարկած ագրեսիա ադրբեջանական ժողովրդի դեմ»: Ավելին, ըստ որոշների, «ագրեսիան» հայերն իրականացրել են ռուսների օգնությամբ, քանի որ, ինչպես Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն է ասում. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Պ. Գրաչյովի մայրը հայ է… Մայիսի 8-ին՝ Շուշիի գրավման օրը, Գրաչյովը կատարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները, իսկ նույն տարվա մայիսի 17-ին Բ. Ելցինը նրան նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնում: 1992թ. մայիսի 18-ին հայ անջատողականները, Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Պ. Գրաչյովի օժանդակությամբ գրավել են Շուշին եւ Լաչինը: Այդ ընթացքում Գրաչյովն օգտագործել է Հայրենիքին դավաճանած ադրբեջանցիներին, մասնավորապես, Ռահիմ Ղազիեւին»:

Որ Շուշիի օպերացիայից անմիջապես հետո եւ դրան հաջորդած տարիներին ադրբեջանական ճակատի գրեթե բոլոր մակարդակներում եղել եւ առայսօր էլ, բավականին պարզունակ կերպով, շարունակվում է դավաճանների փնտրտուքն ու իրար մեղադրելու եւ, ըստ այդմ՝ նաեւ սեփական անզորությունը քողարկելու ոչ պատվաբեր գործելաոճը, դա ակնհայտ է ու, թերեւս, այդ մասին դեռ կխոսվի: Իսկ մինչ այդ այն մասին, թե ինչպես կարող էր ռազմական հզոր զինանոցի վերածված եւ ամեն օր շուրջը մահ ու ավերածություն սփռող Շուշին հանկարծ դառնար հայկական ագրեսիայի զոհ:

Համաձայն Շուշիի պաշտպանության պլանի մասին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի 1992թ. ապրիլի 24-ի թիվ 141 դիրեկտիվի տվյալների, օպերացիայի նախօրերին քաղաքում կենտրոնացված էին՝ «Տարածքային» (հրամանատար՝ Ֆահրեդդին Սաֆարով), «Ղարաբաղ» (հրամ.՝ Թոֆիկ Օղուզ), Ժողովրդական ճակատի (հրամ.՝ Ռամիզ Ղամբարով), Եվլախի թիվ 872 ինքնապաշտպանական (հրամ.՝ Ջալալ Վերդիեւ) գումարտակները, թիվ 777 հատուկ նշանակության զորամասը (հրամ.՝ Էլչին Մամեդով), «Սաբաիլ» տանկային ստորաբաժանումը (հրամ.՝ Գաջի Ազիմով), հրետանային դիվիզիոնը, ավտոմոբիլային վաշտը եւ մարտական ապահովման այլ ստորաբաժանումներ: Դրանցում ընդգրկված զինանձնակազմի ընդհանուր թվականակը հասնում էր շուրջ 1700-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ Շուշիում առկա էր նաեւ բավարար քանակի ռազմական տեխնիկա եւ սպառազինություն, այդ թվում՝ 4 միավոր տանկ, 9 միավոր հետեւակի մարտական մեքենա, 4 զրահափոխադրիչ, 2 «Գրադ» հրթիռահրետանային կայանք, 8 հատ 100մմ-ոց թնդանոթ, 20 հատ 82մմ-ոց ականանետ, 6 հատ «АГС-17» տեսակի նռնականետ, 6 միավոր 20մմ-ոց զենիթային գնդացիր, 1 միավոր 30մմ-ոց ավտոմատ զենիթային թնդանոթ, 5 հատ «Стрела» տեսակի կայանք եւ մեծ քանակությամբ զինամթերք: Միայն քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պահեստավորված էր 12000-ից ավելի ռեակտիվ հրետանային արկ, որը, դատելով մինչ այդ կատարվածից, փաստորեն նախատեսված էր Ստեփանակերտն ու շրջակա հայկական բնակավայրերը զանգվածային արկակոծության ենթարկելու համար:

Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ փաստերը մեկ առ մեկ, առանց որեւէ տարբերության, վկայակոչում է նաեւ նույն ինքը՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիեւը : Ավելին, 2005թ. մայիսին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում արած նրա խոստովանությունից պարզվում է նաեւ հետեւյալը. «…Ես հրաման տվեցի «Գրադ» կայանքից կրակ բացել Ստեփանակերտի վրա: Մեր զինվորները չէին կարողանում, ըստ կոորդինատների, դիպուկ կրակել: Չորս կայանքներ ( ԳՇ դիրեկտիվում եւ Ղազիեւի նախորդ վկայության մեջ նշվում էր 2 կայանքի մասին) գտնվում էին անսարք վիճակում: Զինվորը ստիպված բարձրանում է կողքի աշտարակը եւ այնտեղից հետեւում թիրախային խոցմանը: Հերթական կրակոցից հետո նա հանկարծ գոռաց՝ հրթիռն ընկել է 366-րդ գնդի տարածք: Իմացանք, որ հրետակոծության հետեւանքով շարքից հանվել է 5 միավոր հետեւակի մարտական մեքենա:Այդ դեպքից քիչ անց ինձ հետ «134»-ով կապվեց 23-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Բուդեյկինը եւ սկսեց վիրավորական խոսքեր ասել մեր հասցեին… Ես էլ նրան նույն կերպ պատասխանեցի…» :

Ստեփանակերտի եւ շրջակա հայկական բնակավայրերի վրա կատարված հրետանային հարձակումների մասին փաստող ադրբեջանական այսօրինակ վկայությունները բազմաթիվ են եւ, որ շատ հետաքրքիր է, իրար լրացնող: Այդ տեսանկյունից հատկանշական է Շուշիի «պաշտպանության» հրամանատար Էլբրուս Օրուջեւի եւ Ռահիմ Ղազիեւի միջեւ 1992թ. մայիսի սկզբին տեղի ունեցած հեռախոսազրույցի այն հատվածը, որում արդեն խոսք էր գնում ոչ թե հրետակոծության , այլեւ Ստեփանակերտի վրա հարձակում ձեռնարկելու մասին՝ տվյալ գործողությունը ներկայացնելով որպես «կանխարգելիչ հարված»:

«Նույն օրվա (մայիսի 6-ի.-Ս.Հ.) երեկոյան Ռահիմ Ղազիեւը ստացել է իմ զեկույցը Շուշիի շուրջ տիրող իրադրության մասին ու նաեւ իմ առաջարկությունը Շուշիի վրա գրոհի անցնելու վերաբերյալ»,- վկայում է Է. Օրուջեւը: Լսելով դաշտային հրամանատարի առաջարկությունը, պաշտպանության նախարարը նախընտրեց իր պատասխանում լինել անորոշ եւ բառացիորեն ասաց հետեւյալը. «Զգույշ եղիր, քանի որ Յաղուբ Մամեդովը Թեհրանում բանակցություններ է վարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Շուշիի պաշտպանության պատասխանատվությունը ես լիովին դնում եմ քո վրա: Գործիր ըստ իրադրության զարգացման»:

Ինքնահավան հրամանատարին օժտել նման լիազորությամբ, նշանակում էր նրան տալ ազատ գործելու անսահմանափակ հնարավորություն: Իսկ «ազատ գործելու» համար, ինչպես վերեւում նշվեց, Շուշիում կար բավարար քանակությամբ ռազմական ներուժ:

Մայիսի 7-ին ադրբեջանական հետեւակն ու զրահատեխնիկան՝ МИ-24 մարտական 3 ուղղաթիռների աջակցությամբ, հարձակողական մարտեր ծավալեցին Ստեփանակերտի հարավարեւմտյան հատվածի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Նույն օրը Շուշիի եւ Ջանհասանի բարձունքներից մայրաքաղաքի վրա արձակվեցին «Գրադ» կայանքի շուրջ 200 հրթիռ եւ տարատեսակ այլ արկեր: Հրթիռակոծության հետեւանքով զոհվեց 4 խաղաղ բնակիչ, եւս 4 մարդ վիրավորվեց, հրդեհ բռնկվեց երկաթուղային կայարանում եւ քաղաքի տասնյակ բնակելի շենքերում:

Նույն ժամանակահատվածում Արցախի ինքնապաշտպանության ուժերի հետախուզությունը պարզեց, որ Ղուբաթլու-Լաչին-Շուշի ճանապարհով հակառակորդն իրականացնում է օժանդակ ուժերի եւ միջոցների ինտենսիվ տեղաշարժ դեպի մարտական գործողությունների գոտի, իսկ դրան զուգահեռ նույն ճանապարհով կատարվում էր նաեւ Շուշիում մնացած քաղաքացիական բնակչության տարհանում»:

Հակառակորդի նախահարձակ գործողությունները կանխելու եւ, ըստ այդմ՝ Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությանն այլ բան չէր մնում անել, քան դիմել վճռական քայլերի: Մայիսի 7-ի երեկոյան կողմ Ստեփանակերտի հարավարեւմտյան ուղղությամբ կանգնեցնելով հակառակորդի առաջխաղացումը, հաջորդ օրն առավոտյան հայկական ստորաբաժանումները չորս հարվածային ուղղություններով անցան հակահարձակման»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՌուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․ՀամբարձումյանԱՄՆ-ը չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Վաշինգտոնի վրա «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներինՍոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջՈւկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործիչ Մատան Կահանան դարձել է Քնեսեթի խոսնակ Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել էՌուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայրԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ ԿաոՊուտինը և Սի Ծինփինը շարունակել են բանակցությունները աշխատանքային նախաճաշի շուրջ Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. ԱբրահամյանԼոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանումԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՌուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. ՂազարյանԻրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև ՔեշմՊուտինը Սի Ծինփինին սիրելի ընկեր է անվանելՍի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. ՔոչարյանՍի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակովՊուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Ամենադիտված