Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ) Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 

Մի՛ վախեցեք ավարտել արտակարգ դրությունը ու վերանշանակե՛ք ձեր հակասահմանադրական հանրաքվեն. Ռուբեն Մելիքյան

Բլոգոսֆերա

«Իրավական ուղի»  ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրում մի քանի օրից ավարտվող երկարացված արտակարգ դրության ռեժիմի ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացված գործողություններին.

«4 օրից ավարտվում է դեռևս մարտի 16-ին հայտարարված և ապրիլի 14-ին երկարացված արտակարգ դրությունը։

Ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ է պահանջում իրավունքը, ի՞նչ է պահանջում առկա համաճարակային վիճակը, և ինչպե՞ս է հնարավոր հավասարակշռվել բոլոր իրավաչափ շահերը։

Ակնհայտ է, որ իշխող ուժը հակված է երկարացնել արտակարգ դրությունը՝ դա պայմանավորելով համաճարակային անմխիթար վիճակով։ Սակայն նույնքան ակնհայտ է, որ նման իրավական հնարավորությունը խիստ վիճելի է համարվում իրավաբանների համար։

Փաստարկները երկու հարթությունում են.

1) օրենքի տառը դա հստակ չի նախատեսում, իսկ հարցի բնույթը հաշվի առնելով՝ պետք է լիներ աներկբա ձևակերպում,

2) օրենքը չէր էլ կարող նախատեսել արտակարգ դրությունը անվերջ շարունակելու հնարավորություն, քանի որ դա կխախտեր մարդու իրավունքները լրջորեն սահմանափակող այդ ռեժիմի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ լինելու հիմնարար պահանջը։

Հակառակ կողմից, կարելի է փաստարկել՝ բա ի՞նչ անենք, զրկե՞նք կառավարությանը համաճարակի դեմ պայքարելու իրավական գործիքակազմից։

Ինչպե՞ս է հնարավոր լուծել անլուծելի թվացող այս խնդիրը և խուսափել իշխանության համար այդքան հաճելի ու կոմֆորտային դարձած արտակարգ դրության ռեժիմը շարունակելու հրամայականից։

Ամենապարզ տարբերակը կարող էր լինել հետևյալ թեզը՝ դուք ունեիք 60 օր ժամանակ կառավարելի դարձնելու խնդիրը, չեք հաջողել՝ ուրեմն «կա՛մ ապաշնորհ եք, կա՛մ սրիկա»։ Բայց սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է (թեև անհիմն պնդում չէ), ուստի այն չեմ առաջարկում հարգելի ընթերցողներին։

Հարգելի ընթերցողներին առաջարկում եմ մեկ այլ լուծում, որը հիմնված է հետևյալ պոստուլատի վրա. ներկայումս արտակարգ դրության գործիքակազմի մեջ մտնող որևէ սահմանափակում չկա, որը (ա) բացարձակ անհրաժեշտ է և միաժամանակ (բ) հնարավոր չէ այդ սահմանափակումն ամրագրել օրենքով՝ առանց արտակարգ դրության։ Մարդկային լեզվով ասած՝ իսկապես անհրաժեշտ պետական ներգործության միջոցները պետք է սահմանել այլ օրենքներով՝ արտակարգ դրության ռեժիմից դուրս։

Այսպես, ՀՀ-ում դեռևս 1992թ․ գործում է մի շատ հետաքրքիր օրենք՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։ Այդ օրենքում կարելի է լուրջ լրացումներ կատարել, այդ թվում՝ ուղիղ սահմանել համաճարակը կանխելու նպատակով անձանց մեկուսացման հնարավորությունը, կարգն ու երաշխիքները, և վերջ։ Միանգամայն իրավական մեխանիզմ կլինի։

Մյուս կողմից, ներկայում կան սահմանափակումներ, որոնք ոչ մի կերպ իրավաչափ չէ երկարաձգել, օրինակ՝ անազատության մեջ պահվողներին տեսակցություններ ունենալու, հանձնուքներ ստանալու իրավունքներից զրկելը։

Այս օրենսդրական «տնային աշխատանքը» քայլականները պետք է վաղուց անեին՝ առնվազն 50 օր ունեին։ Բայց դեռ ամենևին ուշ չէ։

ՀԳ. Մի՛ վախեցեք ավարտել արտակարգ դրությունը ու վերանշանակե՛ք ձեր հակասահմանադրական հանրաքվեն։ Օրինակ՝ կարող եք նշանակել հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը։ Մի՛ վախեցեք ու եկեք գնանք հանրաքվեի։ Տեսնենք մարդիկ ի՞նչ են մտածում ձեր մասին։ Տեսնենք քանի՞ քվեաթերթիկի վրա կկարդաք՝ «Ո՛չ ապաշնորհ կառավարությանը» ձեռագիր մակագրությունը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԻսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցություններըԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասինԱֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետՌյուտե. ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կստորագրեն տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿՈւղիղ․ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում էԲելգիայի հավաքականը ծաղրել է Բալոգունի կարմիր քարտի չեղարկումըՌյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ումՀայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում ենԲրազիլիայի ԱԳՆ-ն չի բացառել երկրի տարածքում ԱՄՆ-ի ուժի կիրառման հնարավորությունըՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՄեծ Բրիտանիայում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ են արել հրաժարական տալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆԴամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով
Ամենադիտված