Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է մասնակցելու Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին
Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է մասնակցելու Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին:
Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Էդվարդ Նալբանդյանին արդեն ուղարկել եմ նամակը»,- ասաց Քոչարյանը:
Մայիսի 11-ին հանձնաժողովի նիստին մասնակցում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հանձնաժողովի նիստին վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար
Լևոն Մնացականյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ