Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգին Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները Գոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմություն Պատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարար Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. Նովակ Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը 

«Փաստ». «Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար»

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Երիտասարդական պալատը վերականգնելու համար նախորդ տարի քաղաքացիական նախաձեռնություն էր ստեղծվել, որտեղ ընդգրկվել էին տարբեր բնագավառների ներկայացուցիչներ ու արվեստագետներ: 2019թ. ամռանը ժողով էր եղել, որտեղ այս հարցով մշտական զբաղվելու որոշում էր կայացվել: Այս մասին «Փաստի» հետ զրույցում պատմեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը ևս ներգրավված է աշխատանքներում: Սա միայն նախապատմությունն էր: Մեր զրույցի թեման այն արդյունքն է, որին արդեն այս փուլում հասել են նախաձեռնության անդամները: Օրերս Երիտասարդական պալատի վերականգնման եռաչափ մոդելն է ներկայացվել, որի հեղինակը «A3 Architects» ճարտարապետական արվեստանոցն է: «Անցած տարվա ամռանը տեղի ունեցած ժողովին հաջորդեցին ուսումնասիրությունները, ի վերջո, եկանք այն հայտարարի, որ Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար: Նաև նամակ ենք գրել կառավարությանն ու պետական գույքի կառավարման կոմիտեին: Այնտեղ ներկայացրել ենք այն իրավական հիմքերը, որոնք պետք է ուսումնասիրվեն, որովհետև պայմանագիրը, որով սեփականաշնորհված էր երիտասարդական պալատը, կատարված չէր, և կային բազմաթիվ խախտումներ: Այդ ամենին զուգահեռ՝ սկսեցինք կազմել գծագրեր, և այդ գծագրերի հիման վրա ստեղծեցինք վերականգնման եռաչափ մոդելը»,ասաց ճարտարապետը՝ նշելով, որ այս պահին աշխատանքները կարանտինի պատճառով սառեցված են: «Երիտասարդական պալատի սեփականաշնորհման գործընթացում ինձ համար դեռ մինչ այսօր անհասկանալի հարցեր են մնացել: Նախ՝ այն սեփականաշնորհվեց կոպեկներով, նաև վերակառուցման ինչ-որ նոր նախագծեր ներկայացրեցին, որոնցից և ոչ մեկը չընդունվեց ու չսիրվեց ժողովրդի կողմից: Ի վերջո, այն պարզապես քանդեցին, և երկար տարիներ Երիտասարդական պալատի տարածքն անօրինական, առանց լիցենզիայի ծառայեց որպես բազալտի մշակման տեղ: Ըստ պայմանագրի, պետական ներդրումային ծրագիր պետք է լիներ, 5 մլն դոլար գումար պետք է ներդրվեր երիտասարդական պալատն արդիականացնելու նպատակով: Դրա փոխարեն, սակայն, շենքը քանդեցին ու գրեթե 8 տարի քաղաքի կենտրոնում բազալտե խիճ էին աղում»,-ասաց նա: Հեղինակները դեռ չեն հաշվարկել, թե որքան գումար և ժամանակ է պետք Երիտասարդական պալատի վերականգնման համար: «Մենք այդ փուլին դեռ չենք մոտեցել, որովհետև իրականում կան բազմաթիվ խնդիրներ: Այդ տարածքը օգտագործելու ժամանակ բազմաթիվ նորմատիվներ են խախտվել: Այդ բարձունքը խիճ աղալու հետևանքով մոտ 10-12 մետր իջել է: Կա խնդիր այդ բարձունքը նաև վիզուալ տեսքով վերականգնելու առումով: Բացի այդ, կան մի շարք փոխկապակցված խնդիրներ, որոնք դեռ հնարավորություն չեն տալիս վերջնական հասկանալ, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ: Բայց մենք կմոտենանք այդ փուլին: Երբ վերսկսենք մեր աշխատանքները, ուսումնասիրությունների արդյունքում կկարողանանք հայտարարել, թե որքան գումար և ինչ ժամկետներ են անհրաժեշտ Երիտասարդական պալատը վերականգնելու համար»,-հավելեց մեր զրուցակիցը: Անահիտ Թարխանյանը նշեց, որ վերջերս Երիտասարդական պալատի վերաբերյալ իրենց հիացմունքն են հայտնել նաև օտարերկրյա մասնագետները: «Հայկական մոդեռնիզմի թանգարանի բացման նախօրեին Շվեյցարիայից շատ մեծ խումբ ճարտարապետներ էին ժամանել Հայաստան: Երբ նրանք թանգարանում տեսան Երիտասարդական պալատի նկարները, ասացին՝ «Երիտասարդական պալատը քանդելը հավասարազոր կլիներ Էյֆել յան աշտարակը քանդելուն»: Ես ամբողջությամբ համամիտ եմ ճարտարապետների հետ, որովհետև Երիտասարդական պալատն այնքան համահունչ էր միջավայրին ու այնքան ճիշտ ձևով էր կառուցված, որ, ի վերջո, դարձավ Երևանի խորհրդանիշը: Այն շատ մեծ դեր ուներ, այն մի մեծ հարթակ էր, ուր միավորվում էին երիտասարդները: Մի կողմից՝ շատ ազգային էր՝ իր ներքին ծավալատարածական լուծումների տեսանկյունից: Մյուս կողմից՝ ժամանակակից ու արդիական, հայտնի իր պտտվող սրճարանով: Այն հայերի նաև ինժեներական մտքի նվաճումն էր: Երիտասարդական պալատով մենք մի քանի տարվա մեջ միջազգային ճարտարապետության մեջ դարձանք առաջատարներից մեկը: Հիմա դժվար է հասկանալ, թե հատկապես որոնք էին այն հիմնական պատճառները, որ այդքան սիրված դարձրին շինությունը: Դժվար է ասել, բայց այն իսկապես խորհրդանիշ դարձավ ու առաջին իսկ օրվանից սիրվեց ժողովրդի կողմից: Երիտասարդական պալատի այդ կարևորությունը մենք այսօր էլ ենք զգում»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալԲնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահԿենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ Ռիբերա
Ամենադիտված