ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Հակամարտության կարգավորման հաջողության պայմաններից մեկը եռակողմ բանակցությունների կազմակերպումն է․ ԱՀ ԱԳՆ

Արցախ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանություն Է տարածել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 26-ամյակի կապակցությամբ՝ նշելով, թե համաձայնագիրը ցույց է տալիս, որ հակամարտության կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է երկու  առանցքային պայմաններից՝ հակամարտությունը ուժի միջոցով լուծելու հնարավորության վերաբերյալ ցանկացած պատրանքի բացառում և լիարժեք եռակողմ բանակցությունների կազմակերպում, որտեղ հակամարտության յուրաքանչյուր կողմ բանակցություններ է վարում իր անունից և իր իրավասության ներքո գտնվող հարցերի շուրջ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գերատեսչության մեկնաբանության մեջ նշված է. «1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ:

Հրադադարի մասին համաձայնագիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որը հակամարտության հիմնական կողմերից մեկի՝ Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ լիարժեք եռակողմ բանակցությունների  արդյունքն էր: 

Անժամկետ հրադադարին հասնելու ուղին հեշտ չէր։ Պատերազմին վերջ դնելու նախորդ փորձերը ձախողվում էին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը, վստահ լինելով իր ռազմատեխնիկական գերազանցության մեջ, հույս ուներ հակամարտությունը լուծել ուժային եղանակով: Դիվանագիտական հաջողությունը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ Արցախի պաշտպանության բանակը ետ մղեց Ադրբեջանի զինված ագրեսիան և ապահովեց հանրապետության անվտանգ սահմանները՝ դրանով իսկ լրջորեն խաթարելով հակամարտությունը ռազմական ուժի միջոցով լուծելուն ուղղված Բաքվի ներուժը։

Անժամկետ հրադադարի հաստատման մասին համաձայնագրին հասնելու ճանապարհին մեկ այլ խոչընդոտ էր Արցախի Հանրապետության հետ ուղղակի բանակցություններ վարելու Ադրբեջանի դժկամությունը: Սակայն իր ռազմական ներուժի զգալի թուլացումից հետո Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն դադարել են խոչընդոտել բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ներգրավվածությանը, այլև հենց իրենք են բազմիցս անմիջական շփումներ նախաձեռնել Արցախի իշխանությունների հետ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Ուղղակի բանակցություններ վարելու համար հիմնական խոչընդոտի վերացումը թույլ է տվել կենտրոնանալ էական հարցերի վրա, ինչը հիմք է դրել հետագա դիվանագիտական հաջողությանը՝ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման անժամկետ ռեժիմի հաստատմանը։

Դժվար է գերագնահատել 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի կարևորությունը, որը հնարավորություն է տվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական հուն և պայմաններ ստեղծել, որպեսզի կողմերը միջազգային միջնորդների աջակցությամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականորեն կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորման ուղիներ փնտրելու վրա։

Ցավոք, հետագա տարիներին չհաջողվեց զարգացնել այս նվաճումը, ինչը պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանը վերադարձավ առճակատման, սպառնալիքների և  Արցախի ուղղակի մասնակցությամբ բանակցություններից հրաժարվելու իր նախկին քաղաքականությանը։

1994 թ. մայիսի 12-ի համաձայնագիրը ցույց է տալիս, որ հակամարտության կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է երկու  առանցքային պայմաններից՝ հակամարտությունը ուժի միջոցով լուծելու հնարավորության վերաբերյալ ցանկացած պատրանքի բացառում և լիարժեք եռակողմ բանակցությունների կազմակերպում, որտեղ հակամարտության յուրաքանչյուր կողմ բանակցություններ է վարում իր անունից և իր իրավասության ներքո գտնվող հարցերի շուրջ։
Արցախի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և հետևողականորեն ջանքեր է գործադրում հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանման համար՝ պատրաստ լինելով կանխել Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի սանձազերծման ցանկացած փորձ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված