ԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ Կաո Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. Աբրահամյան Լոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանում Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք Ռուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. Ղազարյան Իրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև Քեշմ ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` Կառավարությունում Ակադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. Քոչարյան «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակով Պուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել «Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմով 

Ինչ պատկեր կունենա Արցախի կառավարությունը. Փաշինյանը հնարավոր է՝ մասնակցի Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը

Արցախ

Արցախում նոր կառավարության ձևավորման գործընթացը շարունակվում է: Թե ինչպիսի՞ վերադասավորումներ են սպասվում առանցքային պաշտոնների համար, արդյոք որոշումները կայացվա՞ծ են, թե՞ քննարկումների փուլում են, այս և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ: «Դեռևս քննարկումների փուլ է, սակայն որոշ պաշտոնների դեպքում արդեն հրապարակային խոսվել է: Կարող ենք հայտարարել, որ «Հայրենիք» ֆրակցիայի նախագահ Արթուր Թովմասյանը կառաջադրվի ԱԺ նախագահի պաշտոնում: Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքի 2-րդ համար Կարեն Դանիելյանը, Կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը կզբաղեցնի մեր դաշինքի 14 համար Լուսինե Ղարախանյանը, իսկ «Ազատ Հայրենիք»-ից ներկայումս պատգամավոր Արամ Սարգսյանը կնշանակվի Քաղաքաշինության նախարար»,- ասաց նա: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ սպասվում են հետևյալ փոխատեղումները. Պետնախարարի պաշտոնին նշանակվելու է ներկայումս ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, ներկայիս պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կվերադառնա իր հարազատ` Ֆինանսների նախարարի պաշտոնին, իսկ ԱԳ նախարարի պաշտոնում կնշանակվի Մասիս Մայիլյանը: Վահրամ Պողոսյանը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ դրանք ոչ պաշտոնական տեղեկություններ են. «Այս պահին որևէ հստակ որոշում չկա, դրանք կլինեն մայիսի 21-ից հետո՝ նախագահի երդմնակալության արարողությունից հետո»: Հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ նշված անձանց անունները քննարկվում են որպես այս պաշտոնների հավանական թեկնածուներ, Պողոսյանն ասաց. «Այս պահին ոչ, Պետնախարարի կամ այլ նախարարների հետ կապված քննարկումներ չեն իրականացվում, հատկապես որ առաջիկա օրերին հանդիպումներ կլինեն խորհրդարան անցած կուսակցությունների հետ և նրանց հետ քննարկումների արդյունքում վերջնական հայտնի կլինեն, թե համագործակցության արդյունքում ովքեր կնշանակվեն ձևավորվելիք կառավարության պաշտոններին»,- ասաց նա: Արցախի նոր իշխանությունները պատրաստվում են մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նոր նախագահի երդմնակալության արարողությանը, որը կանցկացվի Շուշիի մշակույթի պալատում: Վահրամ Պողոսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. «Հաշվի առնելով համավարակի տարածման վտանգը՝ մասնակիցների թիվը կլինի խիստ սահմանափակ, հանձնաժողովը զբաղվում է այդ հարցով, առաջիկա օրերին թիվը կհստակեցվի: Պահպանվելու են անվտանգության բոլոր նորմերը: ՀՀ իշխանության ներկայացուցիչները ևս հրավիրված են, բայց անուններ չեմ կարող հրապարակել, հարցի քննարկումը վերջնական ավարտված չէ, սակայն հնարավոր է՝ ՀՀ վարչապետը մասնակցի»,- նշեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ ԿաոՊուտինը և Սի Ծինփինը շարունակել են բանակցությունները աշխատանքային նախաճաշի շուրջ Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. ԱբրահամյանԼոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանումԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՌուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. ՂազարյանԻրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև ՔեշմՊուտինը Սի Ծինփինին սիրելի ընկեր է անվանելՍի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. ՔոչարյանՍի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակովՊուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան
Ամենադիտված