Ամերիկացի գիտնականները հայտնել են, թե մահից առաջ ինչ երազներ են տեսնում մարդիկ
ԱյլԱմերիկացի հետազոտողները տարօրինակ կապ են հայտնաբերել մարդկանց՝ մահից առաջ տեսած երազների միջև: Գիտնականները պարզել են, որ մահից 4 ամիս առաջ պացիենտները տեսնում են նման երազներ: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:
Մասնագետները պատմել են, որ երազներում հիմնականում տեսնում են մահացած հարազատներին, ովքեր կանչում են հիվանդին իրենց մոտ՝ վստահեցնելով, որ այն կողմում ոչ մի սարսափելի բան չկա:
Դրա հետ մեկտեղ, նրանք նույնպես ուղեկցվում են մահացած հարազատների և ընկերների կողմից:
Journal of Palliative Medicine-ի փոխանցմամբ՝ հարցվածների մի մասն էլ պատմել է, որ իրենց երազներում հրաժեշտ են տվել ընտանիքին և ընկերներին:
Գիտնականները նաև հարցում են անցկացրել երեխաների շրջանում և պարզել, որ նրանք այլ բաներ են տեսնում իրենց երազներում՝ կա՛մ անծանոթ մեծահասակների, կա՛մ կենդանիների:
Ըստ մասնագետների՝ նման զանգվածային երևույթը կարելի է անվանել «ինքնահոգեթերապիայի» յուրօրինակ եղանակ: