Ավտովթար՝ Գարեգին Նժդեհի հրապարակում․ կա տուժած
Արտակարգ Պատահար
Մայիսի 16-ին, ժամը 03։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW X5» (վարորդ՝ Խաչիկ Ն․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Սպանդարյանի հուշարձանի պատնեշին։ Վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)