Բակո Սահակյանը ստորագրել է Արշավիր Ղարամյանին Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու հրամանագիր
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արշավիր Ղարամյանը մայիսի 13-ին տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ