Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 700-ը․ Ռիա Նովոստի
Վրաստան
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 701-ի։ Վերականգնվել է 432 մարդ, հայտնում է հիվանդության մոնիթորինգի կայքը: «Ունենք վարակի հաստատված 701 դեպք։ Մահացու դեպքերի թիվը 12 Է։ 3 890 մարդ գտնվում են կարանտինային ռեժիմում։ 357-ը գտնվում են հսկողության տակ», - ասվում է կայքում:
Վրաստանում արտակարգ դրություն կլինի մինչև մայիսի 22-ը։ Սահմանված է պարետային ժամ՝ 21.00-ից 6.00֊ը։ Վարակվածների թվում կան բժիշկներ, Ներքին գործերի նախարարության, Ազգային բանկի աշխատակիցներ, հղի կանայք և երեխաներ: Ապրիլի վերջից կորոնավիրուսների տարածման սպառնալիքի պատճառով Վրաստանի կառավարությունը սկսել է աստիճանաբար խստացնել երկրում կիրառվող սահմանափակումները։ Ձեռնարկությունները, խանութները, գեղեցկության սրահները սկսել են բացվել, հանվել են հանրային վայրերում մարդկանց հավաքվելոի սահմանափակումները։ Հուլիսի 1-ից երկիրը կբացի իր սահմանները և կընդունի առաջին զբոսաշրջիկներին: Մինչ այժմ հասարակական տրանսպորտը, առևտրի կենտրոնները և ռեստորանները դեռ չեն գործում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)