Հպարտ եմ մեր համատեղ անցած ճանապարհի համար. Արայիկ Հարությունյանը՝ Արշավիր Ղարամյանին
Արցախ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետական և ռազմական գործիչ, «Արցախի հերոս» և մեր հայրենիքի նվիրյալ Արշավիր Ղարամյանին ճանաչում եմ դեռևս պատերազմի տարիներից: Անգնահատելի է նրա ավանդն արցախյան պատերազմում ունեցած հաղթանակների և մեր պետականաշինության գործընթացում:
Համոզված եմ՝ նա իր գիտելիքներով և ռազմական փորձով դեռ երկար տարիներ կշարունակի օգտակար լինել մեր հայրենիքի անվտանգության համակարգի կատարելագործմանը:
Հպարտ եմ մեր համատեղ անցած ճանապարհի համար, պարո՛ն գեներալ»:
Հիշեցնենք, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)