Վթար՝ Եղվարդի խճուղում․ «Գնթունիքի» մոտ Իրանի քաղաքացին «Մերսեդեսով» բախվել է արգելապատնեշին
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 18-ին, ժամը 21։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Գնթունիք» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մուհամեդ Ի., ծնված 1979 թ․, ԻԻՀ քաղաքացի) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ ավտոմեքենայի չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)