Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ի անձնակազմն անակնկալ է մատուցել կորոնավիրուսով վարակված զույգ երեխաներին (տեսանյութ)
Տեսանյութեր
Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ծննդյան տոնի առթիվ այսօր ամենաջերմ շնորհավորանքների հասցեատերերը Շահումյանի շրջանում ապրող զույգ երեխաներն էին, ովքեր, որպես վարակակիրներ, գտնվում են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում.
Կորոնավիրուսի հաղթահարումը ուժ և համբերություն է պահանջում, հաճախ պարտադրում այնքան սպասված իրադարձությունն անսովոր պայմաններում անցկացնել: Բայց, կարևորը բարձր տրամադրությունն ու շուրջբոլորը հոգատար մարդկանց առկայություն է, և տոնը, իսկապես, ստացված է:
Ծննդյան տոնի առթիվ այսօր ամենաջերմ շնորհավորանքների հասցեատերերը Շահումյանի շրջանում ապրող զույգ երեխաներն էին, ովքեր, որպես վարակակիրներ, գտնվում են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում: Անձնակազմը հոգացել է փուչիկների, նվերների, տոնական տորթի և, իհարկե, տոնական երգի մասին:
Միանում ենք շնորհավորանքներին, մաղթում առողջություն, անհոգ և խաղաղ մանկություն:


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ