Օրվա խորհուրդ
ԱյլՏարածված կարծիք է, որ եթե Քրիստոս մնար երկրի վրա և չհամբարձվեր երկինք, այսքան աղետներ ու չարիքներ չէին լինի: Բնական է, որ ավելի հեշտ է Քրիստոսին տեսնել ֆիզիկական զգայարաններով, քան փնտրել մեր սրտերում: Սակայն սա այն է, ինչ մեզանից պահանջում է մեր հավատքը: Չէ՞ որ պատասխանատու հանգամանք է ամեն մարդու հետ շփվելիս գիտակցել, որ իր մեջ Աստված է բնակվում:
Երբ ճշմարտապես ճանաչես Աստծուն, կընդունես Նրա կամքը սիրով ու առանց վախի, և կկամենաս, որ քո կյանքում ամեն բան լինի Աստծու կամքով: