Փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ» Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի․ Գագիկ Ծառուկյան «Իրավունք». «Դու պիտի զսպաշապիկ լինես խմբակցությունում». Ինչ է ասել Սամվել Կարապետյանը եղբոր որդուն «Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը «Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Իրավունք». Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել. Նոր գործեր են բացվելու «Ժողովուրդ». ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները․ հայտնի է նաև խմբակցության քարտուղարի հավանական թեկնածուն «Փաստ». Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ «Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում «Իրավունք». «Էդքան ծեծ ուտենք, որ հիմա հրաժարվե՞նք». Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում «Ժողովուրդ». Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ 

Այս օրը ևս մեկ առհավատչյա է, որ Արցախի Հանրապետության ընթացքն անբեկանելի է

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախի Հանրապետությունում սկսվում է պետականաշինության հերթական փուլը։

Իր պարտականություններն է ստանձնում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Այսօր նաև իր առաջին նիստն է գումարել Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովը։

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին և նորընտիր պատգամավորներին ևս մեկ անգամ շնորհավորելուց առաջ նախ ցանկանում եմ շնորհավորանքներս հղել Արցախի քաղաքացիներին՝ ժողովրդավարության հերթական հաղթանակի համար, հաղթանակ, որը ինքնիշխան պետականության ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է։

Այլևս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է։ Փաստացի գտնվելով չավարտված պատերազմի մեջ՝ նա վերստին ապացուցում է, որ ունակ է յոթերորդ անգամ կազմակերպել խորհրդարանական և վեցերորդ անգամ՝ նախագահական ընտրություններ։ Դրանով իսկ ամեն անգամ ավելի ու ավելի են ամրապնդվում պետական և ժողովրդավարական ինստիտուտներն Արցախում։

 

Արցախի քաղաքացիների հետ միասին դրանց կայացման մեջ մեծ ներդրում ունի այսօր իր նախագահական լիազորություններն ավարտող Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել նրան։ 2007 թվականից ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը՝ նա պետական պատասխանատու գործչին հարիր և արցախցուն բնորոշ կամային հատկություններով արժանապատվորեն առաջնորդեց Արցախի Հանրապետությունը։ Հուսով եմ, որ պարոն Սահակյանը կշարունակի մասնակցությունն Արցախի հզորացման գործին՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին:

Շնորհակալություն եմ հայտնում նաև արցախյան բոլոր պետական ինստիտուտների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի ու ներդրած ջանքի համար:

Շնորհավորանքներս եմ հղում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վստահ եմ, որ նախագահ Հարությունյանն ամեն ինչ կանի՝ հանուն Արցախի անվտանգության և տնտեսական հզորացման։ Համոզված եմ, որ նրա կողմից ձևավորվելիք նոր կառավարությունը կլինի համերաշխության կառավարություն, որի քաղաքականությունը հնարավորություն կտա համատեղ ջանքերով և միասնականորեն ամրապնդել Արցախի Հանրապետությունը։ Արցախը միշտ ունի բոլորի ու յուրաքանչյուրիս սատարման կարիքը։ Արցախի շենացման ճանապարհին մենք միասին ենք լինելու։

Շնորհավորում եմ այն քաղաքական միավորներին, որոնք կազմեցին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք, «Միասնական հայրենիք կուսակցություն», «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ և Արցախի «ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններով։ Հուսով եմ՝ շարունակելով արցախյան քաղաքական կյանքի և օրենսդիր իշխանության լավագույն մշակույթը, նրանք կզարգացնեն այն՝ հանուն Արցախի զարգացման համագործակցելով նաև արտախորհրդարանական ուժերի հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

28 տարի առաջ գրեթե այս օրերին արցախյան պատերազմում տեղի ունեցավ Շուշիի ազատագրումից հետո ևս մեկ բեկումնային իրադարձություն։ 1992թ. մայիսի 18-ին հայկական ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Բերձորը: Բացվեց Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը, և ճեղքվեց Արցախի շրջափակման օղակը։ Այսօր, Արցախում շարունակվող պետական շինարարության գործընթացի հերթական փուլը նաև հարգանքի տուրք է ինչպես այդ ռազմական գործողության, այնպես էլ արցախյան ողջ ազատամարտի ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։

Այս օրը ևս մեկ առհավատչյա է, որ Արցախի Հանրապետության ընթացքն անբեկանելի է։

Աստված պահապան Հայաստանին, Արցախին և ողջ հայությանը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ» Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի․ Գագիկ Ծառուկյան «Իրավունք». «Դու պիտի զսպաշապիկ լինես խմբակցությունում». Ինչ է ասել Սամվել Կարապետյանը եղբոր որդուն «Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը «Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Իրավունք». Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել. Նոր գործեր են բացվելու «Ժողովուրդ». ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները․ հայտնի է նաև խմբակցության քարտուղարի հավանական թեկնածուն «Փաստ». Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ «Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում «Իրավունք». «Էդքան ծեծ ուտենք, որ հիմա հրաժարվե՞նք». Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում «Ժողովուրդ». Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ «Փաստ». Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Microsoft-ը 4800 աշխատատեղ կկրճատի Լի Կան Ինը ՊՍԺ-ից կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո» Եթե ես ընտրություն ունենայի, մենք անմիջապես կդարձնեինք Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ․ Ստուբ Օդային հարձшկումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերшզմում․ Զելենսկի ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում էՄարթա Կոսը հայկական ծիրանով մուրաբա է պատրաստել Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետԹրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին Լիբանանը հայտնել է Իսրայելի հարձակումների հետևանքով 4319 զոհի մասին՝ լարվածության սրման սկզբից ի վերՌուսաստանը ՄԱԳԱՏԷ-ին կներկայացնի Կիևի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի և «Էներգոդար»-ի վրա հարձակումների փաստերըՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարեն Կիևին երկու տարվա ընթացքում 140 միլիարդ եվրոյի տրամադրման մասինՀրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը Bloomberg. ՆԱՏՕ-ն կփորձի ԱՄՆ-ին ապացուցել դաշինքին մասնակցելու առավելություններըՓաշինյանը Ծառուկյանով չի սահմանափակվելու․ մարդիկ ասում են՝ ձայն չենք տվել, որ «բոքսի տանձիկ» դառնաք (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ի կառավարությունը Գազայում հայտարարել է իր հրաժարականի մասինTenet Plus-ը ներկայացրել է Ռուսաստանի շուկայի համար նախատեսված իր առաջին ավտոմեքենանՀայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է Զախարովա․ Մեծ Բրիտանիան մանիպուլյացիաների է ենթարկում Ուկրաինային՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համարМакSим-ը հայտարարել է, որ դադարեցրել է իր գրքի հրատարակությունը՝ երեխաներին հասցեագրված սպառնալիքների պատճառովՄեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) ԱՄՆ-ն ակնկալում է Հորմուզի նեղուցի հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. CNN Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՈւկրաինան գիշերվա ընթացքում չի կարողացել ոչ մի բալիստիկ հրթիռ խոցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ. Սաղաթելյան Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Ընդդիմությունը վերցնում է մանդատները. որո՞նք են նրա անելիքները. Հարցում (տեսանյութ) Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստի որակազրկման չեղարկման շուրջ իր հնարավոր ազդեցությունըՆիկոլը հռետոր է, բայց վտանգավոր դպրոցից. Աշոտյանի հոդվածը ՔԿՀ-ից Porsche-ը պատրաստվում է նոր զանգվածային կրճատումներիՄեծ Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել․Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը` ՌԴ-ում.(տեսանյութ) Թրամփը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրել է Ալիևին
Ամենադիտված