Վրաստանում փողոցների ախտահանումը շարունակվում է․ Sputnik
Վրաստան
Վրաստանի քաղաքային փողոցների ախտահանումը շարունակվում է։ Անցյալ գիշեր հատուկ լուծույթներով ախտահանվել են Թբիլիսիի որոշ կարևոր նշանակության փողոցներ։ Ախտահանման աշխատանքներն իրականացնում են «Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ն և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը` օգտագործելով հատուկ սարքավորումներ: «Ախտահանումը շատ կարևոր է կորոնավիրուսի դեմ պայքարում: Բացի այդ, այդ աշխատանքները պետք է իրականացվեն բոլոր կանոնների ամբողջական փաթեթով: Քաղաքի փողոցները մի քանի անգամ լվացվել են, և այս գործընթացը կշարունակվի», - ասաց Քութայիսիի քաղաքապետ Դավիթ Էրեմիշվիլին: Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը կչեղարկվեն մայիսի 22-ից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)