Ինչու են տղամարդիկ խուսափում սեր խոստովանելուց
ԱյլՈչ բոլոր տղամարդիկ են հասկանում, թե որքան կարևոր է կնոջ համար լսել «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը։ Կանայք պետք է հասկանան, որ տղամարդու հոգեբանությունը բոլորովին այլ է։ Պետք չէ ակնկալել, որ զուգընկերը գործի այնպես, ինչպես ինքդ ես ուզում: Այնուամենայնիվ, ինչո՞ւ է ուժեղ սեռի համար այդքան դժվար խոստովանել իրենց զգացմունքների մասին:
Տղամարդիկ թաքցնում են սենտիմենտալությունը։
Իհարկե, կան տղամարդիկ, ովքեր պատրաստ են իրենց սիրտը լայն բացել և խոսել իրենց սիրո մասին օր ու գիշեր, բայց նրանք շատ չեն: Բացի այդ, մի մոռացեք, որ երբեմն պետք է նախաձեռնություն ստանձնեք:
Նա իր զգացմունքները ցույց տալու այլ եղանակներ ունի։
Եթե ձեր զուգընկերը այն կրքոտ տղամարդկանցից չէ, ում մասին խոսում էինք, ուրեմն նա նախընտրում է գործերով ապացուցել իր զգացմունքները: Գուցե նա չի հարցնում, թե ինչպես անցավ ձեր օրը, բայց միշտ պատրաստ է օգնելու, նույնիսկ եթե ինքը զբաղված է իր անձնական գործերով։ Երբեմն տղամարդու համար ավելի հեշտ է ձեզ համար ընթրիք պատրաստել, քան՝ գեղեցիկ խոսել:
Նա վախենում է։
Շատ տղամարդկանց համար սիրո խոստովանությունը սկիզբ է հանդիսանում միասին կյանք սկսելու համար: Եթե կարճ ժամանակ է, ինչ միասին եք, պարզապես փորձեք սպասել։ Ամենայն հավանականությամբ, այն փուլում եք, երբ հարկավոր է միմյանց ճանաչել, և միայն դրանից հետո բարձրաձայն խոսել սիրո մասին: Համբերատար եղեք։
Գուցե նրա զգացմունքները փոխադարձ չեն:
Այո՛, որոշ տղամարդիկ վախենում են իրենց համար ոչ ցանկալի պատասխան լսելուց: Անկախ նրանից, թե որքան ուժեղ և ինքնավստահ կարող է թվալ ձեր ընտրյալը, նա կարող է կասկածել՝ արդյոք դուք նույն բանն եք զգում իր հանդեպ։ Ի վերջո, իր հպարտությունը վիրավորելուց ավելի վատ բան չի կարող լինել, որովհետև այն ի վերջո ազդում է ինքնագնահատականի վրա: