Բողոքի ակցիա Շուշիում՝ ընդդեմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի
Արցախ
«Գիտակից ընտրության» Ֆեյսբուքյան էջում հրապարակվել են կադրեր Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ կայացած բողոքի ակցիայից, որի մասնակիցները կանգնել են փողոցում ՝ պարզելով «Կեղծված ընտրություններ», «Գանձագող», «Մի՛ երդվիր, չենք հավատում» և նման գրություններով պաստառներ։
Ակցիան կայացել է Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, դեպի Շուշիի մշակութային կենտրոն տանող փողոցում:
Ինչպես երևում է լուսանկարներում, ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տվել բողոքի ակցիայի մասնակիցներին առաջ գալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)